ԵԳԱՆՅԱՆԸ` ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. "1992-1994 ԹՎԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՏԱՐԻՆԵՐ ԷԻՆ"

Արխիվ 12-16

ԵԳԱՆՅԱՆԸ` ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ.
"1992-1994 ԹՎԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՏԱՐԻՆԵՐ ԷԻՆ"


Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, "Ժառանգության" համատեղ կազմակերպած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի թիվս երկրում առկա այլ խնդիրների, խոսեց նաեւ արտագաղթի մասին: Նա հայտարարեց. "Գաղջ մթնոլորտը, Սփյուռքի գործոնը կամ Ղարաբաղի սառեցված հակամարտությունը խաղաղ պայմաններում զանգվածային արտագաղթի երեւույթի հետ ոչ մի կապ չունեն, այլ սոսկ դատարկ պատրվակներ են` վերջինիս հիմնական պատճառը թաքցնելու համար: Անգամ միջնադարում խաղաղության շրջանում Հայաստանից զանգվածային արտագաղթեր տեղի չեն ունեցել":
"Իրավունքը" միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից պարզեց` իրո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իրականությանը համապատասխանում է, վիճակն այդքան վա՞տ է: "Ավելի լավ է` այդ հարցն իրեն ուղղեք: Վիճակի վատ կամ ավելի վատ լինելը ճաշակի հարց է: Ճաշակը կարող է տարբեր դրդապատճառներով դրսեւորվել: Մարդ կա, որ մեկ հոգու մշտական մեկնելն անգամ վատ երեւույթ է համարում: Ես էլ այդպես եմ համարում",- պատասխանեց Եգանյանը:
Միգրացիոն ծառայության պետի խոսքով` արտագաղթը միայն հայկական ֆենոմեն չէ, մարդկության պատմության մեջ տեղաշարժեր միշտ եղել են:
Պրն Եգանյանի տեղեկացմամբ` այս տարվա տվյալներով` ուղեւորահոսքերի անցած տարվա բացասական սալդոն շարունակվում է պահպանվել. բացասական մնացորդը 2013 թ.-ին` 2012 թ.-ի համեմատ կրճատվեց եւ 43.000-ից դարձավ 32.000` տարեկան կտրվածքով. "Հետեւաբար, հայտարարել, թե վերջին 1,5 տարվա ընթացքում արտագաղթը խորացել է, թվերը հակառակն են ասում: Անգամ հակառակը կարելի է ասել":
Ինչ վերաբերում է արտագաղթի ներկայիս ցուցանիշները 1990-ականներին արձանագրված տվյալների հետ համեմատելուն, պաշտոնյայի խոսքով` դրանք անհամեմատելի են: "1992-1994 թթ.-ը համարվում էին զանգվածային արտագաղթի, արտահոսքի տարիներին: Այդ տարիներին Հայաստանից դուրս եկավ մոտ 600.000 մարդ: Այսինքն` տարեկան մեր երկրից արտագաղթել է 200.000 մարդ: 1995-2001 թթ.-ին վիճակը կայունացավ, բայց ՀՀ-ի համար արտագաղթի տեմպերը բարձր մակարդակի վրա էին: Յոթ տարիների ընթացքում ունեցանք մոտ 250.000-ի մարդկային կորուստ",- պարզաբանեց Գագիկ Եգանյանը հավելելով, որ ճիշտ չէ այսօր օգտագործել "զանգավածային արտագաղթ" բառակապակցությունը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում