"ՄԱՔՍԱԿԵՏԻ ՀԱՐՑԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ՉԻ ԵՂԵԼ"
Արխիվ 12-16"ՄԱՔՍԱԿԵՏԻ ՀԱՐՑԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՌԱՐԿԱ ՉԻ ԵՂԵԼ"
Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին խոսելիս` կարեւոր մտահոգություններից մեկը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի տեղադրման հարցն է: Այսօր լրագրողները ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե, ի վերջո, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ լինելո՞ւ է, թե ոչ:
ԱԳ փոխնախարարի խոսքով` մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, ԵՏՄ-ի պայմանագրում էլ որեւէ կետ չկա նրա մասին, որ մենք պարտավոր ենք մաքսակետ դնել. "Թե որտեղ կդնենք մաքսակետ` դա մեր սուվերեն կամքն է: Իսկ ինչ վերաբերում է գործող մաքսակետերին, մենք պատրաստ ենք այդ մաքսակետով աշխատելու, որեւէ այլ խնդիր այդ ուղղությամբ չկա":
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

