ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

 

Ռուբլու արժեզրկման ընթացքը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից: Վերջին ամիսներին մոտ 30 տոկոսով այն արժեզրկվել է: Թե ինչպիսի ազդեցություն կունենա այն ՀՀ տնտեսության վրա, պարզեց «Իրավունքը» Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանից: «2015-ի ՌԴ-ի բյուջեում մեկ դոլարի արժեքը ֆիքսվել է 37 ռուբլի, այսինքն իրենք արդեն գիտեն, որ գալիք տարում այս տարվա մակարդակը (մեկ դոլարը 42 ռուբլի) չի լինի»,- ասաց Մակարյանը:
Ռուբլու արժեզրկումը, ըստ Մակարյանի, առաջին հերթին վատ կանդրադառնա Ռուսաստանի տնտեսության վրա. նվազել են անշարժ գույքի գները: Արտահանողների համար թեւ ձեռնտու կլինի արժեզրկումը, քանի որ դոլարի դիմաց ավելի շատ ռուբլի կստանան, բայց որովհետեւ ռուբլու գնողանությունը ընկնում է, այս երեւույթը տնտեսական առումով բացասական կլինի: «Սրանից նաեւ կտուժեն այնտեղ աշխատող հայ միգրանտները, քանի որ իրենց վաստակած գումարները ռուբլիով են, ռուբլին ՀՀ դրամի նկատմամբ իր կուրսը կփոփոխի եւ արդեն փոխել է»,- կարծում էՀայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը:

Ռուբլու արժեզրկումը, ըստ Մակարյանի, բացասաբար կանդրադառնա նաեւ բանկային համակարգի վրա: Որոշ բանկեր ՌԴ-ում չի բացառվում միավորվեն կամ փակվեն: Այսօր բիզնես գործունեություն ծավալողներն ծառայությունների ու ապրանքների գները ստիպված չեն բարձրացնում, որպեսզի հասարակական դժգոհություն կամ խուճապ չառաջանա: «Բայց երկար այդպես շարունակել չեն կարող, իսկ դա կնշանակի կատարել աշխատուժի կրճատում կամ գոնե խուսափել միգրանտներին աշխատանքի ընդունելուց: Բացի այդ` ՌԴ-ից վալյուտային մեծ արտահոսք է լինելու դեպի այլ երկրներ»,- ասաց մեր զրուցակիցը:

ՀՀ կառավարությունը մասնավորապես էկոնոմիկայի նախարարությունը պետք է այս փաստը հաջորդ տարվա բյուջեի նախագծում հաշվի առնեին: «Հիշում եք 2008-ի ճգնաժամի մասին ինչ էր ասում նախկին կառավարությունը: Ասում էին մերկողքով անցավ, իսկ 3 ամիս անց պարզվեց մենք լավ տուժել էինք»,- հիշեցրեց Մակարյանը:

Սոնա Դավթյան


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում