ՍՈՖԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐՈՒՄ Է
Արխիվ 12-16ՍՈՖԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐՈՒՄ Է
Հոկտեմբերի 10-ին Սոֆիայում կայացած «Հայրենիքիս հեքիաթների, առասպելների եւ լեգենդների աշխարհը» մանկապատանեկան նկարչական մրցույթում 6 երկրներից ներկայացված 126 ստեղծագործություններից Հայաստանը ներկայացնող 12-ամյա Լիլի Մանյանն իր «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ստեղծագործությունով զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը: Իսկ 8-ամյա Մոնիկա Մելքոնյանը` «Սասունցի Դավիթ» աշխատանքով` 3-րդ տեղը, 13-ամյա Զարուհի Գեւորգյանցն իր «Ժամանակը» աշխատանքով` արժանացել է խրախուսական մրցանակի:
Նշենք, որ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած երեխաները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի հրավերով` դեկտեմբերի 1-ին կմասնակցեն Սոֆիայում կայանալիք ցուցահանդեսին եւ մրցանակաբաշխությանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

