«ՄԱՐԶԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՍԵԼ Է ԵՎ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԷ»
Արխիվ 12-16«ՄԱՐԶԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՍԵԼ Է ԵՎ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԷ»
Ոչ իշխանական «եռյակը», հավանաբար, նախընտրական շտաբները խառնել է իշխանափոխության շտաբների հետ ու հանրահավաքին հայտարարել, թե նմանատիպ շտաբներ պետք է բացվեն բոլոր մարզերում: Բայց արի ու տես, որ հայտարարությունից հետո մարզում բնակչությունն ապրում է իր բնականոն կյանքով` առանց իշխանափոխության կամ հեղափոխության գաղափարներով տարվելու: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Գեղարքունիքի մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, ով նախ նշեց, որ ցանկացած կուսակցության, թե կազմակերպության հայտարարության նորմալ է վերաբերում.
- Իսկ ինչ վերաբերում է «եռյակի» հայտարարությանը, թող ստեղծեն այդ շտաբները: Ցանկացած առողջ որոշում ես ողջունում եմ: Բայց մեր մարզում դեռ չեն ստեղծել, եթե կստեղծեն եւ կգործեն օրենքի շրջանակներում, թող ստեղծեն: Ես ողջունում եմ:
- Իսկ մարզի բնակչությունը նման ոգեւորություն ունի՞:
- Մարզի բնակչությունն ընդհանրապես նման բանով ոգեւորված չէ, այլ իր գործով է զբաղված: Կարծում եմ` չի էլ ոգեւորվելու, որովհետեւ արդեն բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ լսել է եւ այդքան էլ ոգեւորված չէ: ՉԷ՞ որ այդ հայտարարություններին չի հետեւել իրենց կյանքի բարելավումը: Իրենք շատ լավ պատկերացնում են եւ քաջ գիտակցում են, թե ովքեր են իրենց կյանքը բարելավում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

