Զոհված զինծառայող Սարգիսն ու դեռևս ապրող նրա անկողինը

Արխիվ 12-16

Զոհված զինծառայող Սարգիսն ու դեռևս ապրող նրա անկողինը


Հուլիս-օգոստոս ամիսների բանակային դեպքերը, սահմանին լարված վիճակի արդյունքում ունեցած զոհերն ու կորուստներն անդառնալի էին...

Օրերս առիթ եղավ լինելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի N զորամասում, որտեղ ծառայող տղերքն այդ օրերին դիվերսիոն հարձակումների ու, ավաղ, նաև մարդկային կորուստների կիզակետում էին:

ՍԱՐԳԻՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ. 2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանական զորքերի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս, մարտի ժամանակ ծանր վիրավորվում է: Օգոստոսի 3-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում ծանր վիրահատության ժամանակ կրտսեր սերժանտը մահանում է:

Զոհված զինծառայողի անկողինը դեռևս ապրում է. Սարգիսի մահճակալը անխախտ դրված է սենյակում, ասես ոչինչ էլ չի եղել... Նրան միշտ են հիշում ծառայակից տղերքը, հիշում են, հուզվում...

«Մեծ, սարսափելի կորուստ... Սարգսի մահվանից  5 օր առաջ ենք միասին եղել, դիրքերից միասին իջանք, հետո ինքը նորից գնաց, գնաց ու էլ իրար չտեսանք...»,- պատմում է Սարգիսը ընկերը, սակայն չցանկանալով ներկայանալ:

Զրուցակիցս` Դ.Ք-ն, նաև վստահեցում է, որ ամեն զինվոր կրում է  մահվան գիտակցությունը, պատրաստ է կռվելու, պայքարելու.«Մեր տղերքի դուխը տեղն է, մարտական դիրքում էլ, վստահեցնում եմ, որ 100-ից 1-ն էլ չի փախչի, բոլորը պատրաստ են կռվելու, առաջ գնալու: Դիմացդ այդքան մոտ կանգնած հակառակորդին տեսնելով վախ, իհարկե, զգում ես, և ով ասի, թե ինքը չի վախենում, ուրեմն, նա առավել շատ է վախենում: Վախ, կա իհարկե, ուստի պետք է մարտի դաշտում ևս մտքով կռվել, իմանալ, թե ինչպես ես կռվելու, ինչ է տվյալ պահին նախևառաջ պետք անել: Լավ ծառայել չի նշանակում թշնամուց չվախենալ…»:

Իսկ թե ինչ է փոխել ծառայության 10 ամիսներ անցկացրած Դ.Ք.-ի   մտածողության մեջ բանակն, ու ինչ է նա խորհուրդ տալիս դեռևս չծառայած տղաներին. «Մինչ բանակը, մտածում էի, թե ինչու Ղարաբաղը չենք տալիս ու էս կռիվներից, մահերից պրծնում… Եկա ու հասկացա, որ պետք չի, ուղղակի չի կարելի այն տալ. Ղարաբաղը Հայաստանի դուռն է... Ծառայության պատրաստվող տղաներին էլ խորհուրդ կտամ հնարավորինս շուտ համակերպվել այն մտքի հետ, որ  2 տարի բանակում ես լինելու և որ 24 ամիս միայն ծառայության ու լավ զինվոր լինելու մասին է պետք մտածել,...»:

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում