ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՍԻՍԱՆԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ «ՄԵՐ ՊԱՐՏՔՆ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԵՐ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ»
Արխիվ 12-16ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՍԻՍԱՆԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ «ՄԵՐ ՊԱՐՏՔՆ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԵՐ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ»
Օրերս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սիսիանում հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից շուրջ վաթսուն ազատամարտիկների հետ, որոնց հետ խոսել է Սիսիան քաղաքին վերաբերող մի քանի հարցերի շուրջ: Այս մասին հայտնեց iravunk.com-ի Սիսիանի թղթակիցը: Մեր թղթակցի խոսքով.
- Սուրիկ Խաչատրյանը հիմնականում կանգ է առել այսօրվա կարեւոր հարցերից մեկի վրա, այն է` ազատամարտիկներին կոչ է արել զերծ մնալ քաղաքական եռուզերից, մասնավորապես նշելով.«Մեր պարտքն է պաշտպանել մեր հողն ու հայրենիքը թշնամիներից, դրանով իսկ նպաստելով հզոր հայրենիքի կառուցման սուրբ գործին»: Ազատամարտիկները միաձայն ընդունել են Սուրիկ Խաչատրյանի հորդորները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

