«ԴԺՎԱՐ Է ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐՈՔ ԵՐԲԵՎԷ ՓՈՐՁԵԼ Է ՄԱՐԵԼ ՎԱՐԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԲԱՆԿԸ ԴԱ ԹՈՒՅԼ
Արխիվ 12-16«ԴԺՎԱՐ Է ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐՈՔ ԵՐԲԵՎԷ ՓՈՐՁԵԼ Է ՄԱՐԵԼ ՎԱՐԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԲԱՆԿԸ ԴԱ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ».168.am
168.am-ը գրում է. «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության թիվ ԵԿԴ 0090/04/13 քաղաքացիական գործը, որտեղ ներկայումս քննվում են 29.01.2014թ. վճռով սնանկ ճանաչված «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների դեմ ընկերության ներկայացրած առարկությունները: Սնանկ ընկերության միակ մասնակից և նախագահ Մանվել Տեր-Առաքելյանը պարբերաբար հրապարակավ հանդես է գալիս հայտարարություններով, որոնք մտածելու տեղիք են տալիս: Այն, որ մեր իրավական համակարգում բազմաթիվ խնդիրներ կան հայտնի է, սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ դրանք հիշատակող յուրաքանչյուր ոք պետք է դասվի սրբերի կարգին: Ի վերջո, ո՞րն է պարոն Տեր-Առաքելյանի ուզածը` ճնշում գործադրել դատական մարմինների վրա և ձգձգել դատական գործընթացնե՞րը, թե՞ իրոք հասնել արդարության: Մանրամասն ծանոթանալով գործի նյութերին` կարծիք է ստեղծվում, որ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի «կռվի» և «արդարադատության կոչերը» հանգում են Յունիբանկի և այլ պարտատերերի հանդեպ պարտավորությունների կատարումից խուսափելուն: Նպատակին հասնելու համար «Հին Էրիվան Հոլդինգ»-ը չի խորշում զրպարտությունից, ապատեղեկատվությունից, վիրավորանքներից, այլևս բարոյական սահման չճանաչող անհեթեթ «բացահայտումներից»: Թույլ տված արտահայտությունների համար Մանվել Տեր-Առաքելյանը դատարանի կողմից պարտավորեցվել է հրապարակավ ներողություն խնդրել Յունիբանկի հասցեին ԶԼՄ-ներում թույլ տրված զրպարտության համար և անգամ 2 մլն դրամ հատուցում վճարել: «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի ղեկավարության կողմից բազմիցս պնդվել է, որ բանկը չարամտորեն սնանկացրել է «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերությանը: Հիշեցնենք, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել 29.01.2014թ.: Սակայն, ծանոթանալով գործի հանգամանքներին՝ պարզ է դառնում, որ «Հին Էրիվան Հոլդինգ»-ի զուտ ակտիվները տարիներ շարունակ բացասական են եղել, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 98-րդ հոդվածի 4‑րդ մասի և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 34‑րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հանդիսանում է ընկերության անհապաղ լուծարման և պարտավորությունների վաղակետ կատարում պահանջելու հիմք: Ավելին` ընկերությունը սեփական կամքով հրաժարվել է սնանկության վճռի դեմ իր կողմից բերված վերաքննիչ բողոքից: Ի դեպ, վեճի ողջ ընթացքում ռեստորանը շարունակել է իր աշխատանքը բանկում գրավ դրված գույքի տարածքում և ոչ մի օր կանգ չի առել:
Մանվել Տեր-Առաքելյանն առիթը բաց չի թողնում պնդելու, որ 2011թ., Յունիբանկի կողմից տրամադրված վարկի երկամյա արտոնյալ ժամկետի ավարտից հետո, որի ընթացքում վարկի և տոկոսների գծով վճարումներ չեն կատարվել, իր ընկերությունը ցանկացել է մարել վարկն ամբողջությամբ և փորձել է «մի փոքր» զեղչ սակարկել: Իրականում Մանվել Տեր-Առաքելյանը գրավոր խնդրել է բանկից «զեղչել» երկու տարվա ընթացքում հաշվարկված գրեթե ողջ տոկոսագումարը, որը կազմել է մոտ 320 մլն դրամ և վճարել դրա միայն 10%-ը: Արդյո՞ք 288 մլն. դրամ պարտքի ներման սակարկումը կարելի է համարել «մի փոքր զեղչի սակարկման փորձ», եթե դրա արդյունքում բանկը կկորցներ ընկերության ողջ պարտքի 5-րդ մասը և համարժեք է եղել շուրջ 750 հազար ԱՄՆ դոլարի:
Շարունակությունը` այստեղ:

