ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (NABU) ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Արխիվ 12-16

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (NABU) ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Կոտայքի մարզի բնապահպանական հիմնախնդիրներին վերաբերող հարցերին և հնարավոր համագործակցությանը վերաբերվող քննարկումների նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ընդունել էր Գերմանիայի բնության պահպանության միության ներկայացուցչական պատվիրակությանը, որը գլխավորել է միության դաշնային գրասենյակի գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը: Գերմանիայի բնության պահպանության միությունը Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործել դեռևս 2001 թվականից: Հյուրերը ներկայացրել են կազմակերպության կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրային ուղղությունները և նախանշել մարզի հետ համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հիմնական մոտեցումները:
Կոտայքի մարզպետը հյուրերին ծանոթացրել է մարզի բնապահպանական առանձնահատկություններին, համապատասխան ենթակառուցվածքների գործունեության մանրամասներին, ինչպես նաև ոլորտում առկա հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ հաղորդելուն միտված մարզային ծրագրերին ու առաջնահերթություններին:
Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ: Կոտայքի մարզի և Գերմանիայի բնության պահպանության միության ղեկավարները համագործակցության հիմնական ուղղություններում ներառել են Հրազդան գետի ավազանի կենսաբազմազանության պահպանման, վերջինիս հունի բարեկարգման, այս գործընթացը մարզում առաջիկայում իրականացվելիք կոշտ թափոնների աղբավայրերի ծրագրի հետ համադրման մեխանիզմները: Կողմերն անդրադարձել են նաև մարզում էկոտուրիզմի ներդրման ու զարգացման հեռանկարներին, անտառային տարածքների ընդլայնման միտումներին, այլընտրանքային էներգիայի ստացման, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությանն ու նմանատիպ այլ հարցադրումների ևս:
Այնուհետև պատվիրակությունն այցելել է Ծաղկաձոր, որտեղ նրանք ծանոթացել են զբոսաշրջային գոտու առկա հնարավորություններին, ենթակառուցվածքների գործունեությանը` տեղում քննարկելով այս տարածքում համապատասխան բնապահպանական ծրագրեր իրականացնելուն և էկոտուրիզմին վերաբերող մի շարք հարցեր:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում