ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆ ՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Արխիվ 12-16ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆ ՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Օրերս տեղի ունեցավ «ԶԱՐԹՈՆՔ» համեգային ընկերության հերթական գրական-երաժշտական երեկոն, որը նշանավորվեց հատկապես մի քանի պատճառներով:
Հանդիպումը հոբելյանական էր՝ նվիրված հայ գրականության ամենաերևելի դեմքերից մեկի՝ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ծննդյան 100 ամյակին, ի դեպ, «Զարթոնքը» նշել է Սահյանի նաև 85, 90 և 95 ամյակները:
Համո Սահյանի 100 ամյակին նվիրված երեկոյի ժամանակ Համո Սահյան գիտամշակութային կենտրոնի կողմից «Զարթոնք» համերգային ընկերությունը պարգևատրվեց Համո Սահյանի Ոսկե մեդալով, որը հանձնեց բանաստեղծի որդին` ՆԱԻՐԻ ՍԱՀՅԱՆՆ ու մի ուրախալի լուրի մասին ևս հայտնեց. «Օղակաձև զբոսայգում` Շախմատի տան հարևանությամբ, տեղադրվելու է Համո Սահյանի արձանը, որն առանց պատվանդանի 4 մետր երկարություն ունի: Աշխատանքներն ընթանում են, և եթե գումարային հարցերը արագ լուծվեն, շատ շուտով կունենանք մի հոյակապ հուշարձան»:
Իսկ ահա «Զարթոնքի» տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էլ իր հերթին խոստացավ. «Խոստանում ենք երբեք հուսախաբ չանել մեր սիրելի հանդիսատեսին և մշտապես հաղորդակից դարձնել նրան պոեզիային, սահյանական խոսքին… Անչափ շնորհակալ ենք վերաբերմունքի և ուշադրության համար»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

