ՋԱԶ-ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100•ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Արխիվ 12-16

ՋԱԶ-ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ


Հոկտեմբերի 30-ին և 31-ին Գյումրիում և Երևանում տեղի կունենան համերգներ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Առաջին համերգը, տեղի կունենա  Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում,իսկ երկրորդը`  Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որը կլինի եզրափակիչը :

Համերգին ելույթ կունենան աշխարհահռչակ երաժիշտներ Ռուսաստանի Դաշնությունից՝ Իգոր Ֆյոդորով (կլարնետ), Դենիս Շապովալով (թավջութակ) և Եվգենի Բրախման (դաշնամուր): Համերգներին մասնակցություն կունենա նաև  Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան: Համերգային ծրագրում կհնչեն հայտնի ջազային և էստրադային ստեղծագործություններ՝(Կ.Կռաուտգարտներ - ԿոնցերտինոԱ.Շոու – Կոնցերտ, Man from Mars , Ա.Ցֆասման - Ինտերմեցցո Ա.Ռոզենբլատ – Ֆանտազիա Ժ.Բիզեի «Կարմենե օպերայի թեմաներով , Ա.Ցֆասման – Ջազային սյուիտ դաշնամուրի եւ նվագախմբի համար):

Համերգը կազմակերպել են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամ, Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը եւ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճուղը:

Մենակատարներ՝

Իգոր Ֆյոդորով (Կլարնետ) Ռուսաստան

Միջազգային մրցույթների դափնեկիր, մասնակցել է բազմաթիվ խոշորագույն միջազգային փառատոնների, հանդես է գալիս ինչպես մենակատար, այնպես էլ կամերային ծրագրերով: Կամերային անսամբլում նրա զուգընկերներն են եղել անվանի երաժիշտներ Յու. Բաշմետը, Դ.Մացուևը, Յու. Ռախլինը, Ալ. Գինդինը եւ այլք: Համագործակցում է հռչակավոր դիրիժորներ Վ.Գերգիեւի, Վ.Ֆեդոսեւվի, Ալ.Լազարեւի, Վ.Սպիվակովի:

Դենիս Շապովալով (թավջութակ) Ռուսաստան

Ճանաչված թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում Պ. Ի. Չայկովսկու անվան XI մրցույթի (1998թ, I մրցանակ): Համերգներով հանդես է եկել ինչպես Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ Ֆինլանդիայում, Կորեայում, Դանիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ այլ երկրներում: Մեծ հաջողությամբ մասնակցել է  միջազգային տարբեր փառատոնների: Համագործակցել է անվանի դիրիժորներ՝ Վ.Սպիվակովի, Յու. Բաշմետի, Վ.Ֆեդոսեևի, Լ.Մազելի, Տ.Զանդերլինգի հետ: Կամերային անսամբլներում հանդես է եկել Ռ.Շչեդրինի, Վ.Ռեպինի, Ալ. Լյուբիմովի, Ա.Գինդինի եւ այլ անվանի երաժիշտների հետ: Ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակակից երաժշտության տարբեր նախագծերում:  Նրա արվեստը բարձր է գնահատել աշխարհահռչակ թավջութակահար Մ.Ռոստրոպովիչը:

Եվգենի Բրախման (դաշնակահար) Ռուսաստան

Ճանաչված դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր: Համաշխարհային ճանաչում նրան բերեց Միլանի Լա Սկալա թատրոնում անցկացվող Դինո Չիլեայի անվան մրցույթում տարած փայլուն հաղթանակը (1999): Դաշնակահարը մենահամերգներով հանդես է եկել աավելի քան 20 երկրներում: Որպես մենակատար հանդես է եկել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ: Կամերային անսամբլում հանդես է եկել ջութակահարներ Դորա Շվարցբերգի, Անաստասիյա Չեբոտարյովայի, ալտահար Դանիլո Ռոսսիի, թավջութակահար Դենիս Շապովալովի, կլարնետահար Իգոր Ֆյոդորովի հետ:  Նրա նվագացանկը ընդգրկում է ինչպես ակադեմիական ստեղծագործություններ, այնպես էլ ջազային երաժշտություն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում