ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՄԱՔՍԱԿԵՏԻ ՀԱՐՑԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ՉԻ ԵՂԵԼ»
Արխիվ 12-16ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՄԱՔՍԱԿԵՏԻ ՀԱՐՑԸ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ՉԻ ԵՂԵԼ»
Հայաստանի`ԵՏՄ անդամակցության մասին խոսելիս կարեւոր մտահոգություններից մեկը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի տեղադրման հարցն է: Այսօր լրագրողները ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե, ի վերջո, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ լինելո՞ւ է, թե՞ ոչ:
ԱԳ փոխնախարարի խոսքով` մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, ԵՏՄ-ի պայմանագրում էլ որեւէ կետ չկա նրա մասին, որ մենք պարտավոր ենք մաքսակետ դնել. «Թե որտեղ կդնենք մաքսակետ, ու դա մեր սուվերեն կամքն է: Իսկ ինչ վերաբերում է գործող մաքսակետերին, մենք պատրաստ ենք այդ մաքսակետով աշխատելու, որևէ այլ խնդիր այդ ուղղությամբ չկա»։
Սոնա Դավթյան

