ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱՐՑԱԽԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՒՈՐ Է»
Արխիվ 12-16ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱՐՑԱԽԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է»
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փարիզոում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասաց, որ ԼՂ հարցում առաջընթաց չի արձանագրվում, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվում: «Առաջընթացն անհնարին է, եթե կողմերից մեկը ասում է՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ՝ ոչինչ։ Հայկական կողմը դրան չի գնա»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով` առաջընթացի համար անհրաժեշտ է փոխադարձ որոշակի վստահություն։ «Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ հայերը համար մեկ թշնամիներն են, այն դեպքում, երբ կազմակերպում են դիվերսիաներ Ղարաբաղի ու Հայաստանի սահմաններում, դիպուկահարներին հետ չեն քաշում»,-ասաց նա:
Արցախի մասնակցությունը, ըստ Շավարշ Քոչարյանի, բանակցություններին չափազանց կարևոր է, սակայն դրան Ադրբեջանը դեմ է:
Սոնա Դավթյան

