ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՊԱՐԱՏԻ
ԾԱԽՍԵՐԸ
ԱԺ-ում շարունակվում է 2015 թ -ի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը: Նրա խոսքով 40% աղքատություն ունեցող երկրում ինչո՞ւ են ավելանում արտաքին գործերի ապարատի ծախսերը, մեքենաներ են ձեռք բերվում, ում համար եւ ինչ մակնիշի:
Պավել Սաֆարյանն ասաց, որ պետք չէ Հայաստանում 40 տոկոս աղքատության ու ԱԳ ծախսերի միջեւ կապ չտեսնել: «Ծախսերի ավելացումն աշխատավարձերի հետ է կապված: Իսկ ավտոմեքենաների հետ կապված ասեմ, որ գնվել է ծառայողական երկու մեքենա` «Տոյոտա Կորոլա» եւ մեկ միկրոավտոբուս»,- ասաց պրն Սաֆարյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ պատգամավորները մինչ այս քննարկումը ժամանակ ունեին առաջարկություններով հանդես գալու: «Եթե դուք քառասուն տոկոս աղքատությունը կրճատելու ռեսուրսներ գտնենք, մենք ուրախ կլինենք»,- եզրափակեց Պ. Սաֆարյանը:
Նշենք, որ ԱԳՆ-ին 2015 թվականի բյուջեից հատկացվելու է 12 միլիարդ 593 միլիոն 637 հազար դրամ:
Սոնա Դավթյան

