ՌԴ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ. «ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ԽԵԼՔԸ ԳՑԵԼ Է»
Արխիվ 12-16ՌԴ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ. «ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ԽԵԼՔԸ
ԳՑԵԼ Է»
ՌԴ հանրային պալատի անդամ, հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին «Իրավունքը» Հայաստանի`ԵՏՄ անդամակցության վերաբերյալ մի քանի հարց ուղղեց:
- Պրն Միհրանյան, ռուս որոշ քաղաքագետներ կանխատեսել էին, որ Հայաստանի`ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանում ԵՏՄ-ի անդամակցության դեմ եղողները մայդան կկազմակերպեն: Սակայն, բարեբախտաբար, այդ կանխատեսումը չիրականացավ: Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը:
- Մի քանի պատճառ կա, թե ինչու մայդան չեղավ: Առաջին հերթին հայկական քաղաքական էլիտան այն աստիճանի պառակտված չէ, ինչպես Ուկրաինայում: Ուկրաինայի ընդդիմությունը պրոռուսական կողմնորոշում ուներ, էլ չենք խոսում Արեւմուտքից Ուկրաինային աջակցելու մասին: Երկրորդ հայ ժողովուրդն ու հայ քաղաքական էլիտան հասկացավ, որ նժարի վրա դրված են մեծ հարցեր: Հայաստանի ու Արցախի գոյապահպանությունը պահպանելու համար Հայաստանը որոշ կառույցների հետ հարաբերություն է ստեղծում: Անգամ արեւմտամետ քաղաքական ուժերը հասկանում են, որ եթե հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական սահմանում խնդիր լինի, Ամերիկան ու Եվրոպան էստեղ չեն լինելու, այլ Ռուսաստանը:
- Փաստորեն, հավանական մայդանի կազմակերպման համար Արեւմուտքից եկած գումարներն անգամ օգուտ չտվեցին:
-Այդ գումարները չնչին էին: Ճիշտ է, որոշ կառույցների համար գուցե այդ գումարները նշանակալից էին, բայց Հայաստանի համար չնչին էին:
- Նոյեմբերի 17-18-ին Հայաստանի խորհրդարանում վավերացվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Ֆորս-մաժորային իրավիճակ հնարավո՞ր է ստեղծվի, որի պատճառով վավերացումը տապալվի:
- Չեմ կարծում: Քանի որ Հայաստանի նախագահն իր անունն ու հեղինակությունն է դրել այս հարցում: Եթե հանկարծ չվավերացվի, դա կլինի անվստահություն ՀՀ նախագահին:
- Հայ-ադրբեջանական սահմանում ԵՏՄ պայմանագրի վավերացման օրերին հնարավո՞ր է արտաքին ուժերը սրեն իրավիճակը պայմանագրի վավերացումը տապալելու համար:
- Ոչ, չեմ կարծում:
- Ինչպե՞ս եք արձագանքում հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսի այն հայտարարությանը, որ ռուսական էքսպանսիոնիզմը վտանգ է ներկայացնում Եվոպայի գոյությանը, եւ Եվրոպան Ռուսաստանի հետ չպատերազմելու համար դարձել է նրա թաշկինակը:
- Սորոսն արդեն խելքը գցել է: Դե 90 տարեկան է, խեղճը պետք է գնա հանգստանա, հերիք է ժուլիկություն անի, փողի արժեզրկմամբ զբաղվի, միլիարդներ աշխատի: Իրեն հարկավոր է գնալ ծերանոց եւ հանգիստ ապրել իր շրջապատում, որպեսզի նման հիմար հայտարարություններ չանի: Թող էդ հայտարարություններն անի գժանոցում, քանի որ էնտեղ դրանք նորմալ են:
Սոնա Դավթյան

