Ն. ՌԻԺԿՈՎ. ՛՛ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՆՔ ՄԻ ԿՈՂՄ ՉԵՆՔ ՔԱՇՎԵԼՈՒ՛՛
Արխիվ 12-16Ն. ՌԻԺԿՈՎ. ՛՛ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ
ՀԱՐՑՈՒՄ ՄԵՆՔ ՄԻ ԿՈՂՄ ՉԵՆՔ ՔԱՇՎԵԼՈՒ՛՛
Հայ-ռուսակաան միջխորհրդարանաական այսօրվա հանձնաժողովին Ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը խոսեց հայոց ցեղասպանության 100-ամյակը Ռուսաստանում նշելու մասին: Նա ասաց, որ պատրաստ է, որ Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ պետդումայի նախագահ Նառիշկինը համաձայն են, որ Ռուսաստանի խորհրդարանում անցկացվեն միջոցառումներ նվիրված հայոց ցեղասպխանության տարելիցին: Նիկոլայ Ռիժկովը անհրաժեշտություն համարեց, որ ՌԴ դաշնության խորհուրդը եւ պետդուման հայտարարությամբ հանդես գան: Նա ասաց, որ. <<Այո մենք ընդունել ենք հայոց ցեղասպանությունը, բայց դա 15 տարի առաջ էր: Հիմա պետք է նոր հայտարարությամբ հանդես գանք 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Մենք հայերի բարեկամներն ենք եւ այդ խնդրում մի կողմ քաշված չենք լինի>>: Նա առաջարկեց նաեւ, որ անցկացվեն ցուցահանդեսներ խորհրդաժողովներ, եւ դիմեց հայկական կողմին այլ առաջարկություններով հանդես գալու համար:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

