ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ


Օրերս Մեծամորի մշակույթի տանը տեղի ունեցավ «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով» ծրագրի արդյունքների ամփոփումը:

Ներկաներին իսկական մշակութային բազմազանության տոն պարգևեցին Մեծամոր քաղաքի «Արևածաղիկներ» և «Գարուն ա» երգի համույթները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ ՔՐԻՍՏԻ ՌԱՅԴՄԱՆ շնորհակալություն հայտնեց երեխաներին՝  ներկաներին այդքան դրական էմոցիաներ պարգևելու համար. «Ես ուրախ եմ լինել այստեղ: Եվրոպան հպարտանում է իր մշակութային բազմազանությամբ: Արևելյան գործընկերության մշակութային ծրագիրը իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրում և նպատակ ունի աջակցելու այս երկրներում մշակութային համագործակցությանն ու շփմանը: Այդ համագործակցության ողջ հմայքն այսօր երևաց այս երեխաների շնորհիվ»,- ասաց նա:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի 10 համայնքներում՝ հաշվի առնելով այդ համայնքներում ազգային փոքրամասանությունների թիվը: Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն ԱՐՄԵՆ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ նշեց, որ ծրագիրն իսկապես դրական ազդեցություն է ունեցել համայնքների մշակութային կյանքում: «Մեծամորում վերազինվել է մշակույթի պալատը: Մենք փոքր դրամաշնորհներ ենք տրամադրել տեղի երկու հասարակական կազմակերպություններին՝ «Հույսի Մեծամոր»-ին և «Ընտանիք և համայնք»-ին, որոնք աշխատել են երեխաների հետ ու սերմանել են նրանց մեջ սիրել ու հարգել իրենց հարևանների մշակույթը, իրենց կողքին ապրող ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, մոլոկանների, ուկրաինացիների, ռուսների, հույների մշակույթը»,- նշեց հիմնադրամի տնօրենը:

Միջոցառմանը ներկա էր նաև Արմավիր թեմի թեմակալ առաջնորդ ՏԵՐ ՍԻՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԴԱՄՅԱՆԸ:

Ծրագրի նպատակն էր ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Ծրագրի  իրականացման ընթացքում Հայաստանում և Ուկրաինայում ընտրվել են 20 թիրախ համայնքներ, ձևավորվել են համայնքային ակտիվ խմբեր, իրականացվել են կարողությունների զարգացման դասընթացներ և նախագծվել են մշակութային զարգացման ծրագրեր:

Ծրագրի շրջանակներում հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ Հայաստանի և Կիևի շրջանի համայնքներում ծրագրերի իրագործման նպատակով: Դրամաշնորհային մրցույթի նպատակն էր աջակցել Հայաստանի և Կիևի շրջանի համայնքներում տեղական ոչ առևտրային կազմակերպությունների նախաձեռնություններին մշակույթի ոլորտում: Դրամաշնորհային ծրագրերը ֆինանսավորվել են նվազագույնը 500 000 և առավելագույնը 2 500 000 ՀՀ դրամով:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում