ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ` ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. «ԴԱ ԶՂՋԱԼՈՒ ԻՄԻՏԱՑԻԱ ԷՐ»

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ` ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. «ԴԱ ԶՂՋԱԼՈՒ ԻՄԻՏԱՑԻԱ ԷՐ»

 

Օրեր առաջ`հոկտեմբերի 29-ին, «Իրավունքի» հրապարակած հոդվածում Վարդան Պետրոսյանի գործով տուժող Հակոբյանների  ընտանիքի փաստաբան Ռուբեն Բալոյանն անդրադարձել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  հայտարարությանը:

Հիշեցնենք` «Ժառանգության» առաջնորդը Վարդան Պետրոսյանին քաղբանտարկյալ էր համարել, որը Ռուբեն Բալոյանը համարել էր աբսուրդ:

Հոդվածում նաեւ գրել էինք, որ  Հակոբյանների  ընտանիքի փաստաբանին ուղղել ենք գործին առնչվող այլ  հարցեր եւս, որոնք հաջորդիվ կներկայացնենք:

Այսօր հրապարակում ենք Ռուբեն Բալոյանի հետ մեր զրույցի շարունակությունը, որը վերաբերում է  Վարդան Պետրոսյանի  գործին առնչվող անհետացած ընթերակային: «Ընթերականներից մեկը  ճիշտ տվյալ չի հայտնել մասնակցելով դեպքի վայրի զննությանը: Անձնական տվյալներից ինչ-որ մի բան ճիշտ չի հայտնել, բայց դա չի նշանակում, որ դեպքի վայրի զննությունը կատարվել է մեկ ընթերակայի ներկայությամբ: Դատարանում դրա վերաբերյալ մի շարք անձինք եւ երկու ընթերակայից մեկը ցուցմունքներ տվեցին: Երկու ընթերականներից մեկն ասաց, որ անգամ նկարագրեց անհետացած ընթերակայի մոտավոր տարիքը եւ այլն: Այն, որ երկու  ընթերակա  է մասնակցել դեպքի վայրի զննությանը, հիմնավորվեց մի շարք անձանց`փորձագետի, դեպքի վայրի զննությանը  մասնակցած պետավտոտեսչության երկու աշխատակիցների  ցուցմունքներով: Եվ տրանսպորտային միջոցների եւ դեպքի վայրի զննության արձանագրությունների միջեւ դրված է նույն անձի ստորագրությունը եւ ազգանունը»,- պարզաբանեց  Բալոյանը:

Փաստաբանը վստահ է` Վարդան Պետրոսյանը չէր կալանավորվի միայն այն դեպքում, եթե նա կատարվածի համար զղջար, ոչ թե զղջալու իմիտացիա ստեղծեր. «Սկզբնական շրջանում ասում էին, որ Վարդան Պետրոսյանը զղջում է իր արարքի համար, իրեն մեղավոր է  համարում: Բայց բոլորդ էլ համոզվեցիք չէ՞, որ այդ ամենը ձեւական է արվում, հանդիպումներն են ձեւական: Ինքն ասում էր, որ պատրաստ է իր տասը տարին նստել: Դա  գրած սցենար էր»:

Ի դեպ, փաստաբանը առանց անուններ տալու դժգոհեց որոշ լրատվամիջոցներից, որոնք իր պատասխանները օգտագործում են ի շահ Վարդան Պետրոսյանի: «Այդ լրագրողները պատժվելու են»,- եզրափակեց Ռուբեն Բալոյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել` Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում