ԱՐԴԵՆ 5 ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐԴԵՆ 5 ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ
Ծննդյան տոնը տարվա լավագույն առիթն է: Իսկ այդ առիթը INTERDANCE պարային համույթինն է, ով նշում է իր գործունեության 5 ամյակը և ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ, ժամը 19-ին բոլորին սիրով հրավիրում Օպերայի և բալետի թատրոն՝ ներկա գտնվելու չկրկնվող մենահամերգի, վայելելու մի կյանք, որը կներակայցվի պարերով:
Համերգը բաղկացած է մոտ 23 համարից, որոնցից 15-ը նոր են, ծրագրում՝ մոդեռն բալետից մինչև հայկական և ժողովրդական պարեր, որոնց 80%-ը բեմադրություններ են: Այդ օրը խմբին կշնորհավորեն նաև «Kalashyan Dancing School»-ի սաները:
«ՀԻՆԳ ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ» խորագիրը կրող համերգին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կլինի INTERDANCE-ի ամբողջական կազմը՝ իր 40 պրոֆեսիոնալ պարողներով:
Նշենք, որ խմբի գործունեության սկզբը դրվել էր ավելի վաղ շրջանում, սակայն որպես անսամբլ «Inter Dance»-ն իր այսօրվա կազմով ու անվանումով 5 տարի է, ինչ ներկայանում է հանդիսատեսին: Այդ ուղին իհարկե լի է եղել բազմաթիվ խնդիրներով ու խոչընդոտներով, բայց խմբի հիմանդիր-ընկերները միասին հաղթահարել և հաղթահարում են բոլոր դժվարությունները:
Համույթն իր գործունության 5 տարիների ընթացքում 5 մենահամերգ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում, իսկ այժմ ներկայացնելու է իր անցած ուղո ամփոփ նկարագիրը:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

