ՏԱԹԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ "ԳՈԼ" ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍՆ ՈՒ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
Արխիվ 12-16ՏԱԹԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ "ԳՈԼ" ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍՆ ՈՒ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
Հոկտեմբերի 22-26-ը Մոսկվայում կայացած գարուն-ամառ 2015 Արեւելյան Եվրոպայի խոշորագույն Նորաձեւության շաբաթին` Mercedes-Benz Fashion Week Russia-ին, իրենց հավաքածուներն են ներկայացրել ավելի քան 70 մասնակիցներ` ինչպես նորաձեւության ինդուստրիայում ռուսական եւ միջազգային հայտնի անուններ, այնպես էլ երիտասարդ դեբյուտանտներ:
Mercedes-Benz Fashion Week Russia-ին իր մասնակցությունն է ունեցել հայ երիտասարդ դիզայներ ՏԱԹԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` իր ONZE ապրանքանիշի "Գոլ" հավաքածուով եւ եզրափակել նորաձեւության շաբաթը: Դահլիճում ներկա հազարից ավելի հանդիսականի համար անակնկալ է եղել` հավաքածուի ցուցադրության ավարտին, որպես մոդել պոդյում են դուրս եկել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Մոսկվայի "Սպարտակ" ակումբի ֆուտբոլիստներ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ու ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍԸ եւ ցուցադրել հայկական ONZE ապրանքանիշի տղամարդկանց հագուստի նոր` "ԳՈԼ" հավաքածուն:
Իսկ թե ինչպե՞ս է երիտասարդ դիզայներ Տաթեւիկ Ավետիսյանին հաջողվել բազմազբաղ ֆուտբոլիստներին համոզել ֆուտբոլի դաշտը մի քանի րոպեով փոխարինել պոդյումի հարթակով, "Իրավունքը" կպարզի Տ. Ավետիսյանի Հայաստան վերադարձից հետո եւ կներկայացնի առաջիկայում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

