"ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ ԼՈՒԾԵԼ ԱՌԿԱ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ"

Արխիվ 12-16

"ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ ԼՈՒԾԵԼ ԱՌԿԱ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ"

Կառավարության` 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի ժամանակ հավանություն ստացած "Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին" եւ "Պետական նպաստների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ եթե աշխատող հղի կանանց ներկայացուցիչները իրենց բողոքն են արտահայտում Ազգային ժողովի դիմաց, ապա չաշխատող հղիների վերաբերմունքը բոլորովին այլ է: Հիշեցնենք, որ նոր օրինագծով նախատեսվում է կնոջը նախածննդյան ու հետծննդյան 140 օրվա համար գումար տրամադրել միջին աշխատավարձի 40, 60, 80 տոկոսի չափով` կախված միեւնույն գործատուի մոտ կնոջ աշխատանքային ստաժից: Ըստ այդմ, կնոջը, ով վերջին գործատուի մոտ աշխատել է մինչեւ 1 տարի, վճարվում է ստացված աշխատավարձի 40 տոկոսի չափով նպաստ, 1-3 տարվա ստաժի դեպքում գումարը 60 տոկոսի չափով է, իսկ ահա 3 տարի եւ ավելի ժամկետով աշխատած կանանց պետությունը պարտավորվում է վճարել նպաստ` աշխատավարձի ութսուն տոկոսի չափով: Հղիների բարձրացրած խնդրի վերաբերյալ երեկ ԱԺ-ում լսումներ էին կազմակերպվել, որին ներկա էր նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ: Մեզ հետ զրույցում նախարարը անդրադառնալով  աշխատող հղիների շրջանում բողոքի ալիք բարձրացրած օրինագծին` մասնավորապես նշեց.
- Աշխարհի ոչ մի երկրում հղիներն ու մայրերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում չեն ստանում իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցում: Վերջին չորս տարիներին այս նպաստներից բխող ծախսերը բյուջեում ավելացել են շուրջ երեք անգամ: 2014-ի համար նախատեսված 8.5 մլրդ դրամի փոխարեն նախատեսվում է տրվող նպաստների քանակը հասցնել 12 միլիարդի: Մենք ուսումնասիրել ենք երեխաների ծնունդների քանակը, աշխատավարձերի բարձրացումը եւ հիվանդությունների ժամանակ բացակայությունների չափը եւ տեսել ենք, որ սրանք երեք անգամ չեն շատացել: Այս նախագծով` առաջին հերթին նպատակ ունենք լուծել առկա անարդարությունը: Օրինակ` մի չաշխատող կին ծննդաբերությունից ամիսներ առաջ կարողանում է ձեւակերպվել եւ նպաստ ստանալ, մեկ այլ չաշխատող կին չի կարողանում այդ մեթոդներով ստանալ նպաստ, այստեղ առաջանում է անարդարության խնդիր:
Նախարարի խոսքով, սակայն.
- Հղիների նպաստներին վերաբերող օրենսդրական նախաձեռնության շրջանակներում որեւէ առաջարկություն կառավարությունը չի անտեսելու, բոլոր առաջարկությունները կամփոփվեն, կքննարկվեն, եւ արդյունքում դուրս կբերենք այն մոտեցումները, որոնք օրենսդրական նախաձեռնության նպատակի ու խնդիրների հետ կարգավորումներ կապահովեն: Այն մտահոգությունները, որ օբյեկտիվորեն հնչեցին, ու կան դրանց այլընտրանքային լուծումները, կփորձենք այդ լուծումները տալ: Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ կառավարության նախաձեռնությունը շատ հստակ նպատակ ունի` ապահովել մեր բոլոր մայրերի, քաղաքացիների համապատասխան սոցիալական ապահովության երաշխիքները, մասնավորապեսª հղիության, ծննդաբերության եւ դրանից հետո` երեխայի ծննդյան ու խնամքի դեպքում: Սա շատ լավ առիթ է, որպեսզի կարողանանք այն բոլոր խնդիրների համար, որոնք նաեւ երկար ժամանակ հուզել են հանրությանը, գտնել ամբողջական ու ճշգրիտ լուծումներ:
Անդրադառնալով  2015թվականի բյուջեին` նախարարը մասնավորապես նշեց.
- Հաջորդ տարի բավականին ավելացումներ են նախատեսվում սոցիալական պաշտպանության ոլորտում` մոտ 37 միլիարդ դրամի չափով: 30 միլիարդ դրամը նախատեսվում է կենսաթոշակների բարձրացման համար` շուրջ տասնչորս տոկոսով: Նախատեսված են նաեւ ավելացումներ նպաստների համար: Եվ ընդհանուր առմամբ սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական աճը նախատեսված է նաեւ 2015 թվականին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում