Թայլանդի Փխուկեը կղզու գայթակղիչ լողափում հայտնաբերվել էր կասկածելի մի փաթեթ. պլաստիկ ամանի մեջ տեղադրվածª սեւ ժապավենով փաթաթված գնդաձեւ առարկա: Ոստիկանները չեն բացառում, որ պատահական այդ "նվերը" ափ էր նետվել ծովի ալիքով եւ... հրավիրել էին սակրավորների մի ամբողջ խումբ:
Վերջիններիս եզրակացության մասին հանգստացողներին, հավանաբար, չեն տեղեկացնի. ինչո՞ւ ավելորդ անգամ վախեցնել զբոսաշրջիկներին, անգամ եթե պարզվի, որ ահաբեկիչը... ծովն է:
"ՄԵՐԿԱՑԱԾ" ՉՀԱՋՈՂՎԱԾ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Դաշնության Կիրով քաղաքում մերկ փողոց էր դուրս եկել մի կին ու հրշեջ աստիճանով բարձրացել մարզական համալիրի տանիքը: Կինը համարել էր, որ նման "հանդերձանքն" է ամենահարմարըª շենքի տանիքից ցած նետվելով կյանքին վերջ տալու համար: "Եվան" սակայն հապաղել էր թռիչք կատարել այնքան ժամանակ, մինչեւ ժամանել էր համազգեստներով "ադամների" ջոկատը, բարձրացել էր համալիրի տանիք ու համոզել հրաժարվել իր մտադրությունից: Համոզել էին եւ արդեն սպիտակ խալաթավորների ուղեկցությամբ նստեցրել էին... շտապօգնության մեքենա:
ԿՆՍՏԱՑՆԵՆ ԷԼ...
Հայտնի եւ սիրված երգչուհի Լոլիտային չեն սիրում իր հարեւանները: Նրանք պահանջում են վռնդել երգչուհուն իր բնակարանից: Պատճառաբանությունըª իր բնակարանի վերանորոգման հետեւանքով կարող է փլվել ամբողջ շենքը: Հասկանում են բողոքողները, թե ոչª այնուամենայնիվ Լոլիտային հարեւանների կողմից ներկայացված մեղադրանքը քաղաքացիական վեճից հեշտությամբ կարող է վերածվել քրեական գործի: Ոմանք համարում են, որ հարեւանների չուզողության պատճառը նախանձն է. Լոլիտան, իբր, ցանկանում է բնակարանում կառուցել... լողավազան: Բանն այն է, որ մշտապես վերեւներից ջրվող իր պատշգամբը Լոլիտան անզգուշորեն անվանել էր "լողավազան":