ԲԱՅՑ ՉԷ ՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԻՑ ՎՃԱՐՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՀԱՍՆՈՂ ՆՊԱՍՏՆԵՐ

Արխիվ 12-16

ԲԱՅՑ ՉԷ ՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԻՑ ՎՃԱՐՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՀԱՍՆՈՂ ՆՊԱՍՏՆԵՐ


Շարունակելով ՀՀ Վերահսկիչ պալատի բացահայտումների թեման, թերեւս հարկ է անդրադառնալ նաեւ մեկ ուղղության, որի շուրջ վերջին ժամանակներս մեծ աղմուկ է բարձրացել: Խոսքը հղիության եւ ծննդաբերության համար պետության կողմից տրամադրվող նպաստների մասին է, որը գործող կարգի համաձայն, ինչպես հայտնի է, տրամադրվում է աշխատող կանանց:
Եվ ահա ներկայումս պետությունը քննարկումներ է ծավալել երկու ուղղությամբ: Առաջինը` որոշակիորեն նվազեցնել ախատանք ունեցող հղիներին տրամադրվող նպաստները, ընդ որում, նվազման չափը կապելով աշխատանքային ստաժի հետ: Եվ երկրորդըª չաշխատող հղիներին եւս նպաստ հատկացնել: Երկրորդ մոտեցման հետ կապված, հասկանալի է, որեւէ բողոք չկա, չնայած նաեւ որոշակի քննարկումների տեղիք կարող է տալ չաշխատող կանանց առաջարկվող նպաստների չափը:
Բայց ահա աշխատող հղիների նպաստների թեման բուռն վեճերի դաշտում է, թեեւ հայաստանյան սոցիալական ոլորտի ղեկավարությունը քանիցս տեղեկացրել է, որ այս պահին խոսքը ոչ թե վերջնական առաջարկի, օրենսդրական փոփոխության ամփոփված տարբերակի մասին է, այլ հանրային լսումների, որից հետո միայն նախաձեռնությունը կտեղափոխվի հաստատման փուլ: Մի խոսքովª դեռ կտեսնենք, թե վերջնական տարբերակով` աշխատող հղիների նպաստների համակարգն ինչ տեսք կունենա: Բայց մինչ այդ, նկատենք, որ որոշ ընդգծված խնդիրներ այստեղ կան: Ասենքª հենց դա էլ դարձել է այս նախաձեռնության պատճառը:
Այդ խնդիրներն, ի դեպ, իր ուսումնասիրություններում ֆիքսել է նաեւ ՎՊ-ն: Նախª ՎՊ-ն փաստում է, որ թեեւ 2011-2013 թթ. Հայաստանում նկատվել են ծնունդների նվազում, նպաստառու կանանց թվաքանակի որոշակի տատանումներ, սակայն դրա փոխարեն` այդ նույն տարիներին ավելացել է տրամադրված նպաստների ծավալները ¥տե՛ս աղյուսակը¤: Ընդ որումª այդ փոփոխությունների դինամիկան արտառոց է: Օրինակ. "2013թ. ընթացքում ծնված երեխաների թիվը 2012թ. համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1 391 795.2 հազ. դրամ ավելի գումար": Այլ կերպ ասածª ծնված երեխաների թիվը նվազել է 2 տոկոսից էլ պակաս չափով, սակայն նպաստառուներն ավելացել են մոտ 8 տոկոսով, իսկ տրամադրված նպաստների աճը 40 տոկոսի կարգի է: Այդ արտառոց դրվագը ՎՊ-ն միայն մասամբ է բացատրում ""Եկամտային հարկի մասին" օրենքի փոփոխություններով": Առավել եւս, որ այդ փոփոխությունները պետք է, որ հատկացումների ժամանակ, այսինքնª պետբյուջեով ֆիքսվեին, մինչդեռ. "2013թ. պետական բյուջեով նախատեսվածից հղիության եւ ծննդաբերության նպաստի ծրագրով ավել է վճարվել 1 927 335.9 հազ. դրամ": Իսկ սա նշանակում է մեկ բան. կա սողանցք, որով հոսում են սահմանվածից էականորեն ավելի մեծ պետական փողեր: ՎՊ-ն ներկայացնում է, օրինակ, նման բացատրություն. "Պարզվել է, որ վարձու աշխատողներին հղիության եւ ծննդաբերության նպաստներ մի շարք դեպքերում նշանակվել են ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված հղի կանանց": Անկեղծ ասած, եթե չաշխատող հղիները հաջողացրել են այս կերպ, թեկուզեւª ապօրինաբար դառնալ նպաստառու, ապա ո՞վ կարող է նրանց մեղադրել: Մարդիկ առանց այդ էլ, մի կերպ են գլուխները պահում, եւ եթե հաջողացնում են թեկուզեւ այս "աղաղակող" խախտման գնով եւս մեկ երեխա պարգեւել իրենց երկրին, շատ էլ լավ են անում: Միակ խնդիրն այն է, որ "լեւի" աշխատանքի տեղավորման համար այդ կանայք պետք է սրա-նրա դուռը գնան, շատ դեպքերում մի բան էլ կաշառք տան: Այսինքնª պետությունն այստեղ վաղուց լուծման սպասող խնդիր ուներ, եւ, կարծես թե, փորձում են հարցը կարգավորել չաշխատող կանանց նպաստառուների ցանկ առնելու միջոցով: Առավել եւս, որ հարցըª երկրում ծնելիության մակարդակի բարձրացումն ունի պետական ռազմավարական նշանակություն: Մինչդեռ այդ ուղղությամբ հատկացվող մի քանի միլիարդ դրամն ի՞նչ է այդ խնդրի համեմատությամբ, առավել եւս, որ բազում նման միլիարդներ "չգիտես" էլ պետբյուջեից որ գրպաններն են հոսում:
Բայց այս ընդհանուր իրավիճակով հանդերձ էլ, կան դեպքեր, այն էլª ոչ քիչ թվով, երբ հղիության ու ծննդաբերության նպաստը ոչ թե ապագա մոր ու երեխայի կենսապահովման, այլ մինչեւ իսկª հարստանալու խնդիր են լուծում: Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ ՎՊ-ն ներկայացնում է այս մեխանիզմը. "Հղիության, ծննդաբերության արձակուրդին նախորդած ժամանակահատվածում ակնհայտորեն բարձրացվել են նպաստառուների աշխատավարձը, հավելյալ վճարները եւ, մասնավորապես, պարգեւատրումները: Հաշվի առնելով, որ "հավելյալ վճարներ եւ պարգեւատրումներ" ասվածը ավելի շատ "էլիտար" հղիներին է վերաբերում, դժվար չէ կռահել, որ այստեղ լուրջ խնդիր, այնուամենայնիվ, կա: Առավել եւս, որ ՎՊ-ն բերում է նման օրինակներ. ""Ղ-Տելեկոմ" ընկերության բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել է 30 մլն 400 հազ. դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ: Նախածննդյան արձակուրդին նախորդած 12 ամիսների ընթացքում նրան վճարվել է շուրջ 18 մլն դրամի պարգեւատրում: "Գեոպրոմայնինգ Գոլդ" ընկերության արտաքին կապերի բաժնի պետին 2013թ. սեպտեմբերին վճարվել է 18 մլն 100 հազ. դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ: Նախածննդյան արձակուրդին նախորդած ժամանակաշրջանումª 2013թ. մարտին նրան վճարվել է 9,8 մլն դրամ, իսկ արձակուրդից անմիջապես 1 ամիս առաջª 2013թ. օգոստոսինª 15,8 մլն դրամ պարգեւատրում: "Նատալի Ֆարմ" ընկերության բժիշկ-կոնսուլտանտին 2013թ. սեպտեմբերին վճարվել է 16 մլն 450 հազ.դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ: "Երեւանի կոնյակի գործարան" ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է հղիության եւ ծննդաբերության նպաստ` 9 մլն 918 հազ. դրամ: 2012թ. հոկտեմբերին նրան վճարված աշխատավարձը եւ հավելավճարը կտրուկ բարձրացել է` կազմելով 5 մլն 216 հազ. դրամ: Ավելինª հղիության եւ ծննդաբերության նպաստ ստանալուց հետո վերջինս, գտնվելով հետծննդյան արձակուրդում, ապրիլին ստացել է 2 մլն 400 հազ.դրամ, մայիսինª 1մլն 380 հազ.դրամ, հունիսինª 1 մլն 500 հազ. դրամ աշխատավարձ եւ հավելավճարներ":
Սրանք բացահայտված դեպքերն են, եւ դժվար չէ կռահել, որ բազում նման փաստեր էլ չեն հայտնվել ՎՊ-ի ուսումնասիրության դաշտում: Իսկ քանի-քանի դեպքեր էլ կարելի է գտնել, երբ նպաստները նման արհեստական ձեւերով հասցվում են ոչ թե տասնյակ, այլ մի քանի միլիոնի: Այսինքնª հաշվի առնելով, որ հայաստանյան օրենսդրությունը հղիության եւ ծննդաբերության արձակուրդը սահմանել է 140-180 ¥երկվորյակների դեպքում¤ օր, երեխաներ ունենալու դեպքում, այսինքնª 5-6 ամիս, ապա նույնիսկ մեկմիլիոնանոց նպաստն ամսական հաշվարկով ստացվում է մոտ 200 հազար դրամ, ինչը, հասկանալի է, ստանում են միայն հայաստանյան կանանց չնչին մասը: Իսկ սովորաբար նման նպաստները 600-700 հազարի սահմաններում են, այսինքնª 30 միլիոնանոց "էլիտարների" հաշվին պետությունը կարող էր մոտ 40-50 "սովորական" կնոջ վճարել:
Բայց մյուս կողմից էլ, չմոռանանք, որ "նպաստ" ասվածն ամեն երկիր սահմանում է հասարակության համեմատաբար անապահով հատվածին օժանդակելու համար: Այսինքնª նաեւ հարց է, թե որն է պետության գրպանից ամսական տասնյակ միլիոնավոր դրամների եկամուտ ունեցող կանանց վճարելը, երբ այդ գումարը հնարավոր էր վերաբաշխել անհամեմատ ավելի "համեստ" եկամուտներ ունեցողների եւ աելի խոցելի խմբերում գտնվողների վրա: Ասենքª միայնակ մայրերի, սոցիալական անապահով շերտի եւ այլն: Իսկ դա նշանակում է, որ իրականում այս համակարգը շատ ավելի խորքային վերամշակման կարիք ունի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում