Հոկտեմբերի 25-ին Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհին այրված անասնագոմում հայտնաբերվել էր 1986 թ. ծնված Էդգար Հայրապետյանի դիակը:
Պարզվել էր, որ անասնագոմին կից տնակում այդ օրն առավոտյան առաջացել էր հրդեհ, տեղի էր ունեցել պայթյուն, փլվել էր առաստաղը, եւ որ Էդգար Հայրապետյանը երեք ամիս հետախուզվում էր ոստիկանության կողմից` յուրացում կատարելու մեղադրանքով:
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
2014թ. հոկտեմբերի 27-ին սպանվել էր մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի 13-րդ շենքի 9-րդ բնակարանի բնակիչ Մելանյա Պողոսյանը: Հաջորդ օրը Քննչական կոմիտեն հայտնել էր սպանության շարժառիթների մասին. "Դեպքի օրը կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մ. Պողոսյանի եւ Ա. Մնացականյանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս ծալովի դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին` զրկելով նրան կյանքից": Սակայն մինչեւ այդ "մանրամասները", լրատվամիջոցներից հանրությանը հայտնի էր, որ այդ սպանությունը տեղի էր ունեցել խանդի հողի վրա, որ ամուսինները ապրել են անհաշտ, որ կնոջը մի քանի անգամ դանակահարելուց հետո Ազատ Մնացականյանը հեռախոսով կատարվածի մասին տեղեկացրել էր որդուն եւ հեռացել, իսկ 20-30 րոպե անց նա արդեն ձերբակալվել էր: