ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՌԵՎԱ՞ՆՇ ՎԵՐՑՐԵՑ 2 ՄԱՆԿԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀՈՐ ԳՈՐԾՈՎ

Արխիվ 12-16

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՌԵՎԱ՞ՆՇ ՎԵՐՑՐԵՑ
2 ՄԱՆԿԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀՈՐ ԳՈՐԾՈՎ


28-ամյա Գրիգոր Կյուրեղյանի քրեական գործը դատական ատյաններում արդեն "մի կրուգ" անցել է: Իսկ դա նշանակում է, որ առնվազն 9-10 դատավոր քննել են գործը: Իհարկե, հարկատուն արդարադատության բարձունքներից թքած ունի թերի աշխատանքների համար վճարումներ կատարելու փաստերի վրա: Սակայն հենց արդարադատությունըª դեպի իր համար անհասանելի բարձունքներին բրթելու համար, կարծում եմ, նպատակահարմար է հետաքննել դեռ չավարտված այս գործը հենց սկզբից:

ՉՊԱՐԶՎԱԾ ԿԱՄԱԿՈՐ ԱՏՐՃԱՆԱԿԸ

Հանցավոր դեպքը տեղի էր ունեցել 2012թ. օգոստոսի 31-ին, Դրոյի 2 հասցեում գործող "Lemon lounge cafe" սրճարանի դիմաց: Այդ օրը քսանվեց տարեկան, 2 մանկահասակ երեխաների հայր Գրիգոր Կյուրեղյանը օրը ցերեկով ապօրինի հրազենով 9 անգամ կրակել էր Վոլոդյա Հովհաննիսյանի ուղղությամբ: Քննչական մարմինները եզրակացրել էին, որ Գրիգորը դիտավորություն էր ունեցել տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու: Վնասվածքներ պատճառվել էին: Ըստ մեղադրական եզրակացությանª "Մեկ կույր հրազենային վնասվածքª աջ գոտկային եւ աջ հետույքային շրջանում, մեկ միջանցիկ վնասվածքª աջ սրունքի հատվածում եւ մեկ միջանցիկ վնասվածք":
Մեղադրյալը համառորեն պնդել էր, թե ինքը կրակել էր ընդամենը 1 անգամ, իսկ մնացած ութ փամփուշտները "կամայականորեն" արձակել էր անսարք հրազենը, տուժողը հայտարարել էր, որ հավատը չի գալի, որ իր ընկեր Գրիգորը կրակած լինի իր վրա: Ինչ հնարավոր էր պարզելª առաջին ատյանի դատարանը պարզել էր, դատապարտել էր Գրիգոր Կյուրեղյանին 5 տարի ազատազրկման եւ ազատ էր արձակել դատարանի դահլիճից. կիրառվել էր Համաներման ակտ:
Մեղադրող դատախազը բողոքարկել էր առաջին ատյանի դատավճիռն ու հասել էր իր նպատակին. վճռաբեկ դատարանից ստորադաս ատյան վերադարձած գործով Գրիգորի պատժաչափը մեկ տարով ավելացվել էր, իսկ 6 տարի ազատազրկումը արդեն Համաներման տակ չէր ընկնում:  

ՔՆՆԻՉԸ 6 ԱՄԻՍ ՀՈԴՎԱԾ ԷՐ ՓՆՏՐՈՒՄ

Կարծում եմ, որ շատերը գիտեն, որ քննիչը անկախ գործող այն պաշտոնյան է, որը ամեն քայլափոխում հայտարարում է. "Ոնց ասի դատախազըª այնպես էլ կանեմ":
Քրեական գործը հարուցվել էր 2012-ի օգոստոսի 31-ին: Ապօրինի զենքի կրումը եւ գործածումը մեր հետաքննության համար հետաքրքրություն չի առաջացնում. ի՞նչ կարելի փիլիսոփայել անհայտ հրազենի մասին: Հետեւաբարª աշխատելու ենք լավ ծանրանալ առաջադրված մեղադրանքի մյուսª ՀՀ քրեական օրենսգրքի 112-դ հոդվածին: Առողջությանը ծանր վնաս հասցնելու վերաբերյալ այդ հոդվածն ունի 2 մաս: 2012-ի օգոստոսի 1-ին մեղադրանքը ներկայացվել էր այդ հոդվածի "թեթեւ"ª առաջին մասով: Վեց ամիս քննություն իրականացնելուց հետո, 2013-ի փետրվարի 4-ին քննիչը "պարզել" էր, որ կրակոցները իրականացվել էին "հասարակական մարդաշատ վայրում եւ իրական վտանգ ստեղծել տարածքում հավաքված մարդկանց կյանքի համար": Բնականաբար, հոդվածի մասը առաջինից դարձել էր երկրորդ: Դրանից 20 օր հետո գործն ուղարկվել էր դատարան...

ԴԱՏԱԽԱԶԻՆ "ՇՈՂՈՒԼԻ" ԲԵՐԵՑԻՆ

Քաղվածք` դատավճռի նկարագրական մասից. "Քննության ընթացքում գործով մեղադրողը պարզելով, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել Գրիգոր Կյուրեղյանի կողմից կրակոցներ արձակելու ժամանակ կրակոցների ուղղությամբ այլ անձանց գտնվելու հանգամանքը, եւ այս պայմաններում հնարավոր չէ հիմնավոր համարել, որ Գ. Կյուրեղյանը ուղղակի կամ անուղղակի դիտավորություն է ունեցել իրեն մեղսագրված հանցանքը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարելու առումով, այսինքն` Գ. Կյուրեղյանին մեղսագրված արարքի որակյալ տեսակը, այն է` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված լինելու հանգամանքը սույն դեպքով առկա չէ, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի կարգով որոշում է կայացրել Գրիգոր Մարտինի Կյուրեղյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին...": Դատաքննության բավականին երկար տառապանքներից հետո մեղադրող դատախազը համոզվել էր, որ անկախ քննիչը ոչ մի քննություն չէր անցկացրել` դեպքի վայրն ու հանգամանքները պարզելու ուղղությամբª վերադարձել էր 112-րդ հոդվածի առաջին մասին...

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄԵՂԱՎՈՐ ԵՆ... ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

Գրիգոր Կյուրեղյանը կատարել էր հանցավոր արարք եւ կրում է իր պատիժը: Պատժաչափի 1 տարվա ավելացումը, որքանով էլ դա արդար համարվի, հասկանալի է, նպատակ էր ունեցել բավարարել դատախազության "ռեւանշիստական" ցանկությունները:
Հարցն այլ է. 10-ից ավելի դատավոր քննել էին այս գործը: Ինչո՞ւ դրանցից որեւէ մեկը գնահատական չտվեց նախաքննական վարույթն իրականացրած ու այդ վարույթը հսկող դատախազի կամայականություններին:
Փաստորեն, ի՞նչ էր տեղի ունեցել. փետրվարի 4-ին մեղադրանքը ծանրացվել էր, դրանից գրեթե անմիջապես հետո գործի նյութերըª ծանոթանալու (ստորագրելու) համար ներկայացվել էր մեղադրյալին: Հետո գործը գնացել էր դատախազություն եւ անմիջապես դատարան:
Ասացեք խնդրեմ. պաշտպանության կողմը ե՞րբ պետք է ապացույցներ հավաքեր առ այն, որ մեղադրյալը չէր կրակել մարդաշատ վայրում:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում