ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Այն, որ ծերուկ ԼՏՊ-ն անտանելի է դարձել` հանրահայտ, կամ ինչպես կասեր Օստապ Բենդերը, բժշկական փաստ է: Բայց արի ու տես, որ նրա նախկին զինակից ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ ե՛ւ ծերուկի, ե՛ւ զինակից կուսակցությունների գործողություններում միաժամանակ Հյուսիսի ու Արեւմուտքի 5-րդ շարասյուն լինելու հատկանիշներ է տեսել. "50-50, այսինքն` ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Հյուսիսի մատը խառն է այս ամենում: Նայեք, թե ովքեր են հարթակում կանգնածները, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Հարթակում արեւմտամետ "Ժառանգությունն" ու Վարդան Օսկանյանն է, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում, ճիշտն ասած, չգիտեմ հիմա Հյուսիս է, թե` Արեւմուտք: Իր ելույթների տողատակերին ես Արեւմուտք եմ տեսնում, բայց արտաքուստ կարծես ռուսամետ է երեւում": Դե ինչ, ծերուկի սեփական մեղքերը քիչ էին, ակնհայտ թուրքասիրությունը քիչ էր, մասոնությունը քիչ էր, հիմա էլ զարմանալիորեն ավելացավ եւս երկու երկրի շպիոն լինելը:
Բայց պապիից հետ չմնաց եւ նրա առավել երիտասարդ կուսակից ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Նա էլ մի ապշեցուցիչ հայտնագործություն է արել աստվածաբանության ոլորտում. "Այս շարժումն անշրջելի է: Մենք էնքան էլ դմբո չենք, որ չթողնենք այս շարժումը հաղթանակի հասնի: Իմ հավատն այս ժողովուրդն է, իմ եկեղեցին` Ազատության հրապարակը": Խեղճ հրապարակ, ինչեր ասես տեսել է` ե՛ւ Արցախյան շարժման արդար ու զուլալ ընդվզումը, ե՛ւ տարատեսակ պղտոր շարժումներ, ե՛ւ Իսրայելի ու Եվրամիության դրոշներ: Բայց հրապարակը եկեղեցի անվանող դեռ չի եղել, եւ հուսանք, որ հերթական ուրբաթ օրով հարթակից չի հնչի պահանջ` հրապարակի գլխին գմբեթ կառուցելու:
Իսկ քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ այնպիսի դաժան բաներ է ասում "եռյակի" մասին, որ քիչ է մնում խղճանք ու շոյենք գլուխները: Ճիշտ է, տվյալ դեպքում վտանգ կա, որ ոմանց գլուխը շոյելիս` ձեռքս կդիպչի պուճուրիկ կոտոշների, բայց... Ինչեւէ, լսենք քաղաքագետին. "Մեր երկիրը շատ փոքր է, ընդդիմադիրներն ու ընդհանրապես մեր քաղաքական գործիչներն ունեն բավականին մութ անցյալ, եւ նույն գործող իշխանությանը շատ հեշտ է նրանց "կարգի հրավիրել": Սա խնդիր է մեր ընդդիմության համար: Հիմա նորից են փորձում բանակցել, թող փորձեն, տեսնենք` ինչ արդյունք կունենան": Անշուշտ, մութ անցյալի պահով քաղաքագետն իրավացի է, բայց ախր, իշխանությանը պետք էլ չէ այդ մութ անցյալով ճնշել հարթակում կանգնածներին: Ախր, ժողովրդի մեջ մարդ չկա, ում հայտնի չլինի այդ նույն մութ անցյալը...
Թեեւ տարատեսակ միջազգային կազմակերպությունները միշտ կրկնակի չափանիշներով են առաջնորդվում, սակայն զարմանալիորեն այս անգամ "ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ" միջազգային կազմակերպությունը ճշմարտությանը մոտ տվյալներ է հրապարակել մեր երկրի ԶԼՄ-ների ազատության մակարդակի վերաբերյալ: Ըստ այդ տվյալների` մեր մամուլն ավելի ազատ է, քան բոլոր հարեւան երկրներինը` Վրաստանինը, Ադրբեջանինը, Իրանինը եւ Թուրքիայինը: Սակայն զարմանալի է, ինչո՞ւ են մեզ հատկացրել 78-րդ տեղը, երբ մեզանում խոսքի ազատությունը ընդհուպ մոտեցել է գրեթե ամենաթողության: Հիմա պատկերացնո՞ւմ եք` ինչ կանեին լրագրողների հետ առաջին հորիզոնականները զբաղեցնող "քաղաքակիրթ" եվրոպական երկրներում: Օրինակ, մեր երկրում ազատորեն կարելի է արժանի որակումներ տալ այնպիսի դեգեներատիվ կամ քայքայիչ խմբերին, ինչպիսիք են գոմիկներն ու աղանդները, բայց փորձեք նույնն անել Եվրոպայում` ձեր ձեռքերը միանգամից կշղթայեն եւ կտանեն բանտ: Իսկ դուք ասում եք` 78-րդ տեղ, ֆլան-ֆստան:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում