"ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՆ ԱԲՍՈՒՐԴ Է"
Արխիվ 12-16"ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՆ
ԱԲՍՈՒՐԴ Է"
Հոկտեմբերի 24-ի "եռյակի" հանրահավաքի ժամանակ, ինչպես հայտնի է, "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Վարդան Պետրոսյանին քաղբանտարկյալ համարեց: "Իրավունքն" այս հայտարարության վերաբերյալ արդեն ներկայացրել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի արձագանքը:
"Իրավունքը" Վարդան Պետրոսյանի գործով տուժող Հակոբյանների ընտանիքի փաստաբան Ռուբեն Բալոյանից պարզեց` համաձա՞յն է "Ժառանգության" առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատականին: "Դա աբսուրդ է, որ Վարդան Պետրոսյանը քաղբանտարկյալ է: Վարդան Պետրոսյանն այսօր բանտարկված չէ` իր քաղաքական հայացքների համար: Վարդան Պետրոսյանը երկու երեխաների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով է կալանավորված: Ի՞նչ քաղբանտարկյալի մասին է խոսքը",- ասաց փաստաբանը:
Պրն Բալոյանի խոսքով` ինքն այս պահին "ունի մոտ յոթ-ութ քրեական գործ` վթարների հետ կապված, եւ բոլոր վրաերթ կատարողներն էլ ձերբակալված են": "Ինչո՞վ է առավել Վարդան Պետրոսյանը մյուս վրաերթ կատարողներից, որ սիրված դերասա՞ն է",- ահա այս կերպ արձագանքեց Հակոբյանների փաստաբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

