ՄՐՋՈՒՆՆ ՈՒ ՃՊՈՒՌԻ ՌԵՄԻՔՍ
Արխիվ 12-16ՄՐՋՈՒՆՆ ՈՒ ՃՊՈՒՌԻ ՌԵՄԻՔՍ
Կայացած մարդիկ, որպես կանոն, լինում են կենսուրախ, կամեցող, դեմքները պայծառ: Անհաջողակները նախանձից ու մեջների թույնից մի տեսակ կանաչում են, կուչ են գալիս: Կայացածները շտապում են սիրով շնորհավորել հարեւանի հաջողությունը, ուրախանալ համակուրսեցու առաջխաղացմամբ, ողջունել ընկերոջ ձեռքբերումը: Անհաջողակները նման դեպքերում սկսում են ֆշշալ ու վազում են թուղթուգիր անողների մոտ:
Սակայն մի շտապեք դատապարտել այդ անհաջողակ ու նախանձներին, ավելի շուտ նրանց պետք է խղճալ, չէ՞ որ կյանքն է նրանց դարձրել այդպիսին: Անհաջողակների մի մասը, ժամանակին լավ էլ հաջողություններ է ունեցել, բայց թռի-վռի ճպուռի պես այստեղ-այնտեղ, մեկ էլ տեսան, որ կյանքի աշնանն են հասել, իսկ իրենք... էլ էն Սիրուշը չեն: Հիմա, օրինակ, "Հրապարակ"-ի խմբագիր Արմինե (կամ ինչպես նրան ասում են` Արմյոնա) Օհանյանը ինչպե՞ս չչարանա... Բայց դե ո՞ւմ մեղադրես, ժամանակին էր պետք մտածել, թռի-վռիի համար պատասխան պետք է տալ:
Բայց կան այնպիսի անհաջողակներ, որ ոչ թե ճպուռի, այլ մրջունի կյանքով են ապրել, անընդհատ ինչ-որ գործ են արել, ոտքի տակ ընկել, բայց միեւնույն է, ոչնչի չեն հասել. կամ խելքները չի հերիքել, կամ տաղանդը, կամ կրթությունը, կամ էլ` բախտը: Ինչպես ասում է հայտնի ֆիլմի հերոսը. "Աղջիկները ինձ չեն սիրում": Այ սրանց մոտ տարիների ընթացքում մաղձը հասնում է ոսկրածուծին: Եվ այսպիսիները նույնիսկ նախանձում են այն անհաջողակներին, ով գոնե ճպուռի անցյալ է ունեցել: Օրինակ, նույն Արմյոնայի մոտ մի գրչակ է աշխատում, Էդիկ Անդրեասյան: Մի հարյուր տարի ջանադրաբար ու անիմաստ թուղթ է մրոտում, ոչ առաջ է գնում, ոչ հետ, արդեն շուրջը բորբոս է կապել, իսկ նա հա գրում ու գրում է, մեկ սրան է նախանձից փնովում, մեկ մյուսի փեշերից է կախվում: Բայց բանի տեղ դնող էլ առանձնապես չկա, ու մի օր էլ որ կդադարի գրել, ոչ ոք չի էլ նկատի, որ մի անհաջողակ գրչակ պակասեց: Կամ, ասենք, տարբեր "Զիբիլնեթ"-ներում կաղկանձող որոշ հավերժական եթիմներ, եթե մի օր իրենց միալար ձենները կտրեն` ո՞վ կնկատի... Բայց այս դեպքում ո՞ւմ մեղադրես, անգամ իրենք մեղավոր չեն իրենց անհաջողակ լինելու մեջ, բախտ է, էլի...
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

