"ԵԹԵ ԱԺ-Ն ՉՎԱՎԵՐԱՑՆԻ ԵՏՄ-Ն` ԴԱ ԿՆՇԱՆԱԿԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ"

Արխիվ 12-16

"ԵԹԵ ԱԺ-Ն ՉՎԱՎԵՐԱՑՆԻ ԵՏՄ-Ն`
ԴԱ ԿՆՇԱՆԱԿԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ"


"Եվրասիական տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրումը դրական երեւույթ էր Հայաստանի անկախ պատմության մեջ: Մենք դեռեւս անցյալ տարվա սեպտեմբեր ամսվանից, երբ ՀՀ նախագահը ազդարարեց այդ մասին, ՀԿԿ-ն ողջունեց այն".- "Իրավունքի" հետ զրույցում ասաց ՀԿԿ առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Այնուհետ, թե արդյոք "եռյակի" հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրը պատահական էր ընտրված` հայ կոմունիստների ղեկավարը պատասխանեց.
-Ես նույնպես սկզբում այդպես էի կարծում, որ կխանգարեն կամ բացասական երանգ տան դրան: Բայց երբ լսեցի "եռյակի" ղեկավարների ելույթները` այդ օրը նման կարծիք չստացա: Ավելին, ես նույնիսկ զարմացա, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրական արձագանքեց ԵՏՄ-ի անդամակցությանը, բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի: Միգուցե, նրանք սպասելիքներ ունեն, որ դա կարող է ինքնաբուխ ստացվել, բայց համենայնդեպս բացասական երանգ չլսեցի:
- Արդեն տեղի ունեցավ երկրորդ հանրահավաքը, ի՞նչ էական տարբերություն կար երկրորդ հանրահավաքի ժամանակ:
- Պետք է ասեմ, որ առանձնապես շեշտված տարբերություններ չնկատվեցին: Ես լսել եմ, թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ հանրահավաքի ելույթները եւ կարող եմ ասել, որ ամսի 24-ի միտինգի ժամանակ ինչ-որ ծրագիր առաջարկվեց "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավարի կողմից` առաջիկա անելիքների մասին:
- Իսկ ըստ Ձեզ, ի՞նչ ծրագիր էր առաջարկում ԲՀԿ առաջնորդը:
- Դե բնական է, որ նրա ծրագիրը վերաբերում էր սոցիալ-տնտեսական հարցերին, այդ ուղղվածությունն էր, եւ, ինչքան հասկացա, նա նաեւ խոսում էր իշխանափոխության մասին:
- Բայց չէ՞ որ պարոն Ծառուկյանը խոսում էր "եթե"-ներով:
- Դե, դրա համար էլ ասում եմ, որ իրենց ելույթներում հստակ շեշտադրումներ չկային եւ առաջ քաշված հարցերն էլ, այո, ճիշտ եք ասում, "եթե"-ներով էին: Միգուցե, հաջորդ հանրահավաքին կփոխե՞ն իրենց խոսքի շեշտադրումները` չգիտեմ, համենայնդեպս առանձնապես տպավորություն չստացա այդ հանրահավաքներից:
- Նոյեմբերի 17-18-ին արդեն ԵՏՄ-ի անդամակցության հարցը կբերվի խորհրդարան, որպեսզի այն վավերացվի: Հնարավո՞ր է` տեղի ունենա ֆորսմաժորային տարբերակ, եւ խոչընդոտվի վավերացման հարցը:
- Ես այդ կարծիքին չեմ: Նախ` Ազգային ժողովում Հանրապետականը մեծամասնություն է կազմում, եւ, որքան հասկացա, ԵՏՄ-ի անդամակցության հարցը բացասական երանգ չունի նաեւ ԲՀԿ-ի եւ, ինչու չէ, նաեւ ՀՅԴ-ի կողմից: Եթե անգամ փորձեն խոչընդոտել, ապա պետք է միանշանակ ասել, որ ժողովրդի մեծամասնության կարծիքն այդ մասին դրական է: Եթե ԱԺ-ում փորձեն չվավերացնել` դա կնշանակի դավաճանություն հայ ժողովրդի նկատմամբ:
- Ֆրանսիայում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Ի՞նչ տպավորություն, փոփոխություններ կարելի է սպասել:
- Հանդիպումները շատ են, բայց կոնկրետությունից դուրս: Սրա միակ լավ բանն այն է, որ այսքան տարիների ընթացքում համեմատաբար պահպանվում է խաղաղ վիճակը, այլապես նորություն չկար այդ հանդիպման ընթացքում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում