ԱԺ-Ի "ԶՈՒԳԱՐԱՆԱՅԻՆ" ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ "ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ"
Արխիվ 12-16ԱԺ-Ի "ԶՈՒԳԱՐԱՆԱՅԻՆ"
ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ "ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ"
Վերջին ժամանակներս ՀՀ Ազգային ժողովի զուգարանների, ավելի ճիշտ, դրանց դիմաց տեղադրված տեսախցիկների թեման հասցրել է մի շարք սկանդալային, բայց հաճախ նաեւ զավեշտալի իրավիճակներ առաջացնել: Նման խոսակցություններից մեկն էլ կապվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի անվան հետ: Ըստ մեր աղբյուրի` պարոն Թովմասյանը վերջերս նույնիսկ որոշել է մի թեթեւ նկատողություն տալ իր ենթականերից մեկին, ինչ է թե նա հաճախակի է զուգարան մտնում: Եվ ասում են, որ տվյալ աշխատակցի այդ "չարագործության" փաստը պարոն Թովմասյանը բացահայտել է նույն տեսախցիկների օգնությամբ: Դե, պատկերացրեք, եթե հանկարծ զուգարանների ներսում էլ տեսախցիկներ տեղադրվեն, ապա ի՜նչ ուրիշ "դարի հանցագործություններ" կբացահայտի արդարադատության նախկին նախարարը:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

