"ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿՈՎԻՉ, ՎԵՐԱԴԱՐՁԻՐ, ՄԵՆՔ ՔԵԶ ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐՈՒՄ ԵՆՔ"
Արխիվ 12-16"ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿՈՎԻՉ, ՎԵՐԱԴԱՐՁԻՐ, ՄԵՆՔ ՔԵԶ
ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐՈՒՄ ԵՆՔ"
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը "եռյակի"` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, "Ժառանգության" հետ որեւէ առնչություն չունի: "Քոչարյանը բաց հայտարարել է` ես կգամ, եթե ազգովի խնդրենք",- ասաց Ա. Ադիբեկյանը:
Ըստ սոցիոլոգի` Քոչարյանի համար նսեմացում կլինի, եթե իշխանության վերադառնա ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի շնորհիվ. "Նա ուզում է, որ ամբողջ ժողովուրդը կանգնի ու ծնկաչոք խնդրի. Ռոբերտ Սեդրակովիչ, վերադարձիր, մենք քեզ ամեն ինչ ներում ենք, դու մեր առաջնորդն ես: Բայց ինձ չի թվում, որ քաղաքական ամբողջ էլիտան պատրաստ է դրան":
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, որը, կարծես թե, "այլընտրանքից" դարձավ ընդդիմություն, սոցիոլոգի կարծիքով` ԲՀԿ-ն կենտրոնամետ ընդդիմություն է. "Եռյակի" հանրահավաքում շատ պարզ ասվեց, որ իրենք ապարատին ու իշխանավորներին ձեռք չեն տա, պարզապես անհրաժեշտ է նավակի ուղղությունը փոխել: Այսինքն` մեզ պետք են առաջին, երկրորդ, երրորդ տեղերը: Սրանով "եռյակն ասում է, որ` "իշխանափոխություն չենք անում, այլ իշխաններին ենք փոխում"":
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

