ՔԱՂԱՔԱԿԱՆ "ՄԱՐԳԻ" ՄԱՐԳԻՆԱԼՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ "ՄԱՐԳԻ" ՄԱՐԳԻՆԱԼՆԵՐԸ


Չէ, "եռյակը" գնալով դառնում է ավելի ու ավելի անհամ: Ո՛չ ծրագիր ունեն առաջարկելու ժողովրդին, ո՛չ էլ` անելիք: Եթե մինչ այդ խոսում էին հիմնականում սահմանադրական բարեփոխումները թույլ չտալու մասին, ապա վերջին հանրահավաքին լրիվ մանրացան` որպես գերխնդիր ներկայացնելով ընտրական օրենսգրքով 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելը, եւ հանուն դրա առաջարկում են իշխանափոխություն անել:

Լավ է գոնե գերխնդիր չեն հռչակել, ասենք, Ազատության հրապարակի թուջե ցանկապատը կանաչ կամ դեղին ներկելը, չնայած միգուցե դրան էլ հասնեն:

ԾԵՐՈՒԿՆ ԱՐԴԵՆ ԼՐԻՎ "ՅՈՒՂ Է ՎԱՌՈՒՄ"

Այդպիսի մանրիկ նպատակների պարագայում արդեն քաղաքական դաշտի մասին նույնիսկ խոսելն ավելորդ է, լավագույն դեպքում "եռյակը" կարելի է քաղաքական մարգ համարել: Իզուր չէին դաշնակները ժամանակին հեռացել այդ ձեւաչափից` ընտրելով հարմար ձեւակերպում: Ի վերջո, այդ ծերունազարդ կուսակցությունը իր քաղաքական հոտառությամբ զգացել էր, թե ինչ զավեշտի է ամեն ինչը վերածվելու: Այսօր ամեն ինչն այնպիսի անլրջության մակարդակի է, որ Ազատության հրապարակ գալը moveton, այսինքն` բարեկրթության իսպառ բացակայություն են համարում գործնականում բոլորը` լինեն իշխանական, թե ընդդիմադիր, ռուսամետ, թե արեւմտամետ, անգամ շպիոնօնիկներն են արհամարհանքով վերաբերվում հրապարակին, երբ հարթակում կանգնած են "եռյակի" գործիչները:
Հիմնական առաջարկը` թե 131 պատգամավորական մանդատից 41-ի համար ինչ կարգով են անցկացվելու ընտրությունները, մեկ թե երկու քվեաթերթիկ է ստանալու ընտրողը, տեղական թալանչին փող բաժանելիս` դա անելու է կոնկրետ Պողոսին, թե որեւէ կուսակցությանը քվե տալու դիմաց, ժողովրդին ամենաքիչն է հետաքրքրում: Մինչդեռ դա է ներկայացվում որպես գերխնդիր, ու գումարած դրան` "եռյակի" ներսում մրցավազք է գնում, թե վերջնարդյունքում ով է մյուսներին "քցելու": Եվ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը 2011-ից ի վեր չի էլ թաքցնում իր ցանկությունը` ԲՀԿ-ի ձեռքերով կրակից շագանակ հանելու եւ այդ հսկա, բայց անփորձ կուսակցությանը "քցելու": Ու հենց այդ ծերուկն էլ մեծագույն ներդրում ունի ամբողջ "եռյակային" շարժումը վարկաբեկելու գործում` իր այն ագրեսիվ բոլշեւիզմի դրսեւորումներով, որոնց կնախանձեր անգամ Սարդարապատի հերոսներին կացնահարած Ավիս Նուրիջանյանը:
Ահավասիկ, ՀԱԿ առաջնորդի մտքի գոհարները. "Մի խոսքով, գլխովին լծվելով Համաժողովրդական շարժման դեմ ծավալված պայքարին, մարգինալները դարձել են Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ դաշնակիցները, որովհետեւ եթե ճիշտ է քաղաքական այբուբենի կարեւոր տարրերից մեկը հանդիսացող "թշնամուս թշնամին իմ բարեկամն է" բանաձեւը, ապա նույնքան ճիշտ է "ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է" բանաձեւը: Այլ կերպ մեկնաբանելու պարագայում, դավաճանված կլինեն տրամաբանության կանոնները: Փակելով մարգինալների թեման, ես խոստանում եմ այլեւս երբեք չանդրադառնալ դրան, նույն բանն ակնկալելով նաեւ իմ գործընկերներից: Մենք լծված ենք լրջագույն մի գործի, որից նման մանրուքների պատճառով շեղվելու իրավունք չունենք":
Քիչ էր, որ ծերուկը իր հետ չհամաձայնողներին "ջղաձգվողներ" էր անվանել, հիմա էլ դրան ավելացան "մարգինալի" եւ "Սերժ Սարգսյանի հավատարիմ դաշնակցի" պիտակները: Եվ, իհարկե, ե՛ւ ԼՏՊ-ն, ե՛ւ նրա թիմը մանթրայի պես կրկնում են, թե "ռեժիմը խուճապի մեջ է": Անսխալական առաջնորդի մտքերը հիմնավորելու համար էլ, ծակ պրոֆեսոր "վերլուծաբանները" այնպիսի իդիոտիզմով են լցրել քարոզչական ԶԼՄ-ները, որ, ինչպես կասեր մեծն պատմաբան Լեոն, դա կարդալու ու դրան հավատալու համար ապուշ լինելը բավարար չէ, պետք է նաեւ հարբած լինել:
Ինչեւէ, հետաքրքիր կլիներ հարցնել Զարուհի Փոստանջյանին, թե նա ինչ կարծիքի է այն մարդկանց մասին, ովքեր իրեն համարում են գործող նախագահի հավատարիմ դաշնակից: Պատկերացնում եք չէ՞, նրա արձագանքը, իր բարձրաձայն լինելով, քանի անգամ կգերազանցի օդանավի ռեակտիվ շարժիչի հռնդյունը: Իզուր չէ, որ ՀՀԿ երիտթեւի առաջնորդ Կարեն Ավագյանը արձանագրել է ԼՏՊ-ի կողմից բոլորի հետ թշնամանալը. "Անգլիացի գրող, երգիծաբան Թերի Պրատչետիի հետեւյալ միտքը. "մարդ, ում կարելի է գնել, ոչինչ չարժե" տիպիկ է ասված: Այլեւս ոչինչ չարժեն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները, որոնք չեն դիմանում անգամ ամենապարզունակ քննադատությանը: Երեւի, տարիքի հետ հիշողությունն այնքան է վատացել, որ չի հիշում, թե իր նախագահության օրոք ինչպես էր երկիր "կառավարում"` "ցուրտ ու մութ տարիներ", "օլիգոպոլիայի" հիմքեր, հետապնդումների մասին էլ չասեմ: Ախր, Լեւոն Տեր-Պետրոսյանն անգամ թոշակի անցած ծերունու վարքագիծ էլ չի դրսեւորում: Ծերունական ազարտ ասենք, թե սեւեռուն միտք, Տեր-Պետրոսյանին միայն հարթակն է պետք: Հալյուցինացիաներ չե՞ն արդյոք դրանք, որ նրա աչքին արդեն միայն մարդկային "ջղաձգումներ" են երեւում ու "մարգինալներ": Ծերուկն այնքան է բարդույթավորվել, որ թշնամացել է արդեն բոլորի հետ, անգամ` իր յուրայինների: Ափսոս, հալյուցինացիաները վաղաժամ են այցելել նրան":
Իսկ թե ինչպես է այժմ վերաբերվում "եռյակին" ընդդիմադիր դաշտը, որին ԼՏՊ-ն պիտակել է ջղաձիգ մարգինալ եւ Բաղրամյան 26-ի ագենտ` դա կներկայացնենք ստորեւ:

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՄԵԾ "ՅԱԽՔԸ"

Հիշո՞ւմ եք, թե ներկայումս գենդերաֆեմինիստական ակտիվիստուհի, "Եվրոպական ընտրություն" նախաձեռնող խմբի անդամ, զազրելի պացիֆիստական ցույցի կազմակերպիչ Գայանե Առուստամյանն ինչպիսի կարգավիճակ ուներ ՀԱԿ-ում: Նա բավականին հաճախ ստանում էր Ազատության հրապարակի ամբիոնը` իր ճչան ձայնով լարվածության "գրադուսը" բարձրացնելու համար, ու գումարած դրան այն քիչ ՀԱԿ-իստներից էր, ովքեր մեծամասնական ընտրակարգով փորձում էին "քյալա տալ" օլիգարխ թեկնածուների, այն էլ Ռուբեն Հայրապետյանի պես թեկնածուների հետ: Իսկ այժմ այդ երբեմնի ականավոր ՀԱԿ-իստը այսպես է բնութագրում նույն ՀԱԿ-ը. "Լեւոն Տեր-Պետրոսյանի ստոր ու զազրելի աղանդը համալրող տականքների գլխաքանակը բնական ճանապարհով կրճատվելու միտումն անշրջելի է": Իսկ հիշո՞ւմ եք, որ ժամանակին ոչ ոք չէր պատկերացնի, որ ուղնուծուծով ընդդիմադիր մեկը ՀԱԿ-ին կորակի աղանդ, այն էլ` տականքներից բաղկացած: Ավելին, սույն ջղային, կամ ինչպես ԼՏՊ-ն կասեր` "ջղաձգվող" տիկինը շատ վատ է բնութագրում ամբողջ "եռյակին". "Եթե հանդես եք գալիս որպես հայրենիքի սրբազան նվիրյալներ, ձեր կողքին ունենալով տականքներ, որոնց ոչ թե բացառում եք հանուն ձեր սրբազան պատվի, անարատ հեղինակության ու նվիրական գործի, այլ թեւ ու թիկունք եք տալիս, խրախուսելով դրանց ամենօրյա եղկելի գործն ու վարքագիծը, ուրեմն մի չքմեղացեք, երբ ձեր ընկերների ստորությունը տարածվում է նաեւ ձեր վրա` որպես բնութագիր, եթե անգամ ձեր մեջ կան ոտքերն ամպոտ հրեշտակներ: Հասկանո՞ւմ եք` ինչ եմ ասում":
Իսկ "Ժառանգության" նախկին գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ նշում է, որ դեռ ԼՏՊ-ից սկսած` ռազմավարական օբյեկտների` օտարներին հանձնելու ծրագիրը ամբողջովին իրագործել է Ռոբերտ Քոչարյանը, որը 1999-ի հոկտեմբերի 27-ին ժողովրդին չէր դիմել` "անթրաշ" լինելու պատճառաբանությամբ, "Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ կոչ արեց համախմբվել "չթրաշված" նախագահի շուրջ...":  
Բայց արի ու տես, որ նույն ԼՏՊ-ի նկատմամբ միշտ քաղաքավարի արտահայտվող Արամ Զ. Սարգսյանի նյարդերն արդեն տեղի են տվել, եւ նա հասցրել է ծերուկից այնքան զզվել, որ իր կարծիքը լրագրողներին հայտնել է Եռաբլուրում` հենց հոկտեմբերի 27-ի օրով: Չմոռանալով հիշել, թե ինչպես 2008-ի մարտիմեկյան դեպքերը Օսկանյանն արդարացնում էր միջազգային մակարդակով, նա հակադարձեց եւ ԼՏՊ-ի կողմից կիրառված "մարգինալներ" պիտակմանը: "Այդ ասածի մեջ շատ լուրջ հակասություն կա: Եթե մենք մարգինալներ ենք, ջղաձիգներ ենք, ուրեմն կա՛մ մենք ընդդիմադիր չենք, որից ինքը զայրանում է, կա՛մ ինքը հակասում է իրեն` թե չի կարելի ընդդիմադիրն ընդդիմադիրին քննադատի: Այս ասածի եւ պահվածքի մեջ հստակ հակասություն կա: Ես չէի ցանկանա Լեւոն Տեր-Պետրոսյանի որեւէ ասած դնել քննադատել, մեկնաբանել, շատ երկար, դժվարին ճանապարհ ենք անցել, եւ ճիշտ չեն այդպիսի ձեւակերպումները": Բայց, այնուամենայնիվ, Արամ Զավենիչը չդիմացավ եւ գնահատական տվեց: "Մարդիկ կան, ովքեր պարտվել չեն սիրում, պարզապես չեն կարողանում պարտվել: Իմ կարծիքով` Լեւոն Տեր-Պետրոսյանը միայն այդ առումով ցանկանում է հաղթած լինել` ցանկացած գնով: Ես իրեն հաջողություն եմ մաղթում",- ասաց նա եւ նշեց, թե գտնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երիտասարդական ազարտի մեջ է գտնվում: Իսկ ի՞նչ է նշանակում 69-ամյա բազմափորձ քաղաքական աղվեսի պարագայում խոսել "երիտասարդական ազարտի" մասին` դա նշանակում է կիրթ ձեւակերպումներով մարդուն խելագար անվանել:
Ինչեւէ, "եռյակի" պարագայում հարցերը բավականին բարդ են: Արդեն երկու բավականին անհասկանալի հանրահավաք արեցին, եւ, խոշոր հաշվով, իրենք էլ չգիտեն, թե 3-րդ հանրահավաքին ինչ պիտի ասեն: Բայց այդ հանրահավաք չանելն էլ չեն կարող, այլապես հարց կառաջանա, թե նախորդ երկուսն ինչի համար են արել: Ինչ վերաբերում է "համաժողովրդական շարժման շտաբներ" ձեւավորելուն, ապա ոչ ընտրական շրջանում դրանց ստեղծելը կարող է եւ իշխանության կողմից չհանդուրժվի նույն աստիճանի, որքան ցույցերը, հանրահավաքները, երթերը եւ բարոյականության բոլոր նորմերը տրորող սեւ քարոզչությունը: Եթե այդ շտաբները ինչ-որ մայդանային ակտիվություն դրսեւորեն, ապա թերեւս բացառված չէ, որ գործ ունենան պետության պատժիչ մեքենայի հետ: Ու ոչ ոք առանձնապես ափսոսանք էլ չի հայտնի այդպիսի գործողությունների առնչությամբ: Զորօրինակ, եթե նախկին ՀԱԿ-իստներն արդեն բացեիբաց ցանկություն են հայտնում ՀԱԿ ակտիվիստներին հանձնել իրավապահ մարմիններին` իրենց իսկ խոսքով ասած` "վրաքաշ անելու", ապա պարզ է, որ այսօր նույն "եռյակի" հրապարակային գործունեության ազատությունը պայմանավորված է բացառապես իշխանության բարի կամքով, այլ ոչ թե իշխանությանը զսպող ինչ-ինչ ֆանտաստիկ "լծակներով":

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում