ԽՈՐԱԳՐՈՎ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Արխիվ 12-16

<<ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> ԽՈՐԱԳՐՈՎ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն Աբովյանում մասնակցել է <<Հայկական ներկապնակ>> միջազգային գեղանկարչության ծրագրի շրջանակներում տեղի ունեցած <<Վերածնունդ>> գեղանկարչական փառատոնի բացման արարողությանը:
Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված փառատոնը կազմակերպվել է Կոտայքի մարզպետարանի, <<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամի, <<Լոռվա ձոր>> հասարակական կազմակերպության ու <<Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան>> ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ:
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը նախ շրջել է փառատոնին մասնակցող նկարիչների համար Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում նախատեսված ստեղծագործական տաղավարներում, զրուցել արվեստագետների հետ և ծանոթացել կատարվող աշխատանքներին:
Այնուհետև գեղանկարչական այս փառատոնի բացման արարողության կապակցությամբ մարզի արվեստասեր հասարակությանը ողջունել և շնորհավորել է Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը` կարևորելով նմանատիպ միջոցառումների ու նախաձեռնությունների իրականացաումը Կոտայքի մարզում:
Մշակութային այս միջոցառման ընթացքում շնորահավորանքի խոսքերով են հանդես եկել նաև <<Լոռվա ձոր>> հասարակական կազմակերպության նախագահ Ս. Երիցյանը և <<Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան>> ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Ավետիսյանը:
<<Վերածնունդ>> խորագիրը կրող այս փառատոնի մեկնարկային օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին որպես նվիրատվություն է հանձնվել Արա Շիրազի կերտած <<Հերոսիմա>> բրոնզե արձանը, որը մշակութային այս օջախին նվիրել է Շիրազի թոռնուհին:
Հավելենք, որ փառատոնին մասնակցելու են 14 նկարիչներ:
Գեղանկարիչների մի մասը ստեղծագործելու են Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մեծ ցուցասրահում, իսկ նրանցից շատերն էլ 8 օր շարունակ շրջելու են Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձան-կոթողներում` կտավին հանձնելով մարզային նշանավոր վայրերի վերաբերյալ իրենց ստեղծագործական ընկալումները: Այս գործընթացի արդյունքում ծնվելու են շուրջ 50 աշխատանքներ, որոնք ցուցադրվելու են ինչպես մարզում, այնպես էլ Հայաստանի նկարիչների միության դահլիճում կազմակերպվելիք ցուցահանդեսներում:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում