ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՀՀ-Ի ԵՒ ԼՂ-Ի ՍԱՀՄԱՆՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԽՆԴԻՐ ՉԻ ԱՌԱՋԱՑՆԻ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՀՀ-Ի ԵՒ ԼՂ-Ի ՍԱՀՄԱՆՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԽՆԴԻՐ ՉԻ ԱՌԱՋԱՑՆԻ
Այսօր ՌԴ Հանրային պալատի անդամ, հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանից լրատվամիջոցներից մեկը պարզեց արդյոք քաղաքագետը մտավախություն չունի, որ կհայտնվի քննադատության թիրախում իր այն հայտարարության համար, թե Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետի տեղադրման-չտեղադրման խնդիրն իր համար մանր հարց է:
Քաղաքագետն ասաց, որ մաքսակետի տեղադրումը ոչ մի խնդիր չի առաջացնի Արցախում: Այն դիտարկմանը, որ եթե Հայաստանի ու Արցախի միջեւ մաքսակետ դրվի, հաջորդ օրը Լաչինում ռուսական զորք կմտնի: «Ոչ մի անգամ ոչ մի զորք չի տեղավորվի առանց ՀՀ կառավարության համաձայնության»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա` Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, հետեւաբար զարմանալի կլիներ, եթե Հայաստանն ասեր, որ Արցախն էլ իր հետ մտնում է մաքսային միություն
Սոնա Դավթյան

