ՆԱԽԱՐԱՐԸ ՑՐՏԵՐ Է «ՆԵՐՄՈՒԾԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐԸ ՑՐՏԵՐ Է «ՆԵՐՄՈՒԾԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆ
Արի ու տես, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ ուրախացրել է վերջին օրերի եղանակի կտրուկ անկումը: Պատճառն այն է, որ այս անգամ հայ օթերեւութաբանները չեն սխալվել` կանխատեսելով ջերմաստիճանի կտրուկ անկում: Այս մասին երեկ Ազգային ժողովում «աչքալուսանք» տալով լրագրողներին, ասաց պարոն նախարարն ու հավելեց. «Մենք մեր խոստումը կատարել ենք, 10-20 աստիճան նվազմամբ ցրտերը ներմուծել ենք Հայաստանի Հանրապետություն»: Ի դեպ, ցրտեր «ներմուծող» նախարարությունը չունի Սյունիքի, Լոռու, Տավուշի եւ Արցախի հետ, քանի որ վերոնշյալ տեղերում ջերմաստիճանն իջել է 20 աստիճանով, իսկ Երեւանում եւ այլ մարզերում` 10 աստիճանով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

