ՓՈԽՈՍՏԻԱԿԱՆԱՊԵՏ NON STOP
Արխիվ 12-16ՓՈԽՈՍՏԻԱԿԱՆԱՊԵՏ NON STOP
Երեկ ԱԺ-ում կայացավ պաշտպանության, Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որի ժամանակ զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանապետի տեղակալ ԱՆՈՒԲԱԽ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ: Սակայն պարոն փոխոստիկանապետի արագախոսությունը թույլ չտվեց ո՛չ պատգամավորներին, ո՛չ լրագրողներին հասկանալ, թե ի վերջո, ոստիկանությունն ինչ ծրագրեր ու խնդիրներ ունի: Պաշտպանության, Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ ստիպված եղավ խնդրել Ա. Համբարյանին դանդաղ խոսել, բայց էլի ապարդյուն: Կ. Նահապետյանի դիտողությունը հանձնաժողովի նիստին ներկա բոլորի սրտից էր, ինչը վկայեցին ինքնաբուխ ծափահարությունները` հենց նիստի ժամանակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

