ԲՀԿ ՊԱՏԳԱԳԱՄԱՎՈՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱ- ԲԱՑԱԿԱ ԱՆԵԼՈՒՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱԳԱՄԱՎՈՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱ- ԲԱՑԱԿԱ ԱՆԵԼՈՒՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքն» այսօր ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից պարզեց արդյոք հոկտեմբերի 24-ի հանրահավաքն ինքնաբուխ կարելի է համարել, եթե որոշ լրատվամիջոցներ ֆիքսել էին ինչպես են շատ քաղաքացիների տաքսիներով բերում հանրահավաքի ու ներկա բացակա անում: Որքան էլ զարմանալի թվա, սակայն ԲՀԿ պատգամավորը մեր հարցադրման միայն առաջին մասին էր ծանոթ: Նրա խոսքով` օրինակ Հրազդանից մարդիկ հնարավորություն չունեն հանրահավաքին մասնակցելու, բացի այդ որոշ երթուղիներ այդ օրը դիտավորյալ չեն աշխատել եւ ԲՀԿ-ն էլ խոստացել է այդ մարդկանց օժանդակել: Ինչ վերաբերում է քաղաքացիներին ներկա բացակա-անելուն, Ստեփան Մարգարյանը դրա մասին որեւէ տեղեկություն չուներ:
Ահա այն տեսանյութը, պրն Մարգարյան, որտեղ հանրահավաքի եկածներին ներկա-բացակա են անում:
Մեր մյուս հարցը վերաբերում է ԲՀԿ-ի այլընտրանքից ընդդիմություն դառնալուն: Արդյոք կարելի է ասել, հոկտեմբերի 24-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո ԲՀԿ-ն այլընտրանքից վերածվեց ընդդիմության: Ստեփան Մարգարյանի պատասխանն ու այլ մանրամասներ` տեսանյութում:
Հ.Գ. Պրն Մարգարյան, եթե ԲՀԿ-ն`ԱԺ-ի ամենահարուստ խմբակցությունը, այդքան մտահոգվում է քաղաքացիների սոցիալ-տնտեսական վատ վիճակի համար, միգուցե հանրահավաքի ժամանակ ԲՀԿ պատգամավորները իրենց հարստությամբ էլ կիսվեն ժողովրդի հետ:
Սոնա Դավթյան

