ՀԱՅՏՆԻ ՏԵՆՈՐ ՌՈՒԲԵՆ ԿՈՒԲԵԼՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ

Արխիվ 12-16

ՀԱՅՏՆԻ ՏԵՆՈՐ ՌՈՒԲԵՆ ԿՈՒԲԵԼՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ

 

Երեկ կյանքից հեռացավ օպերային երգիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ ՌՈՒԲԵՆ ԿՈՒԲԵԼՅԱՆԸ:

Հայտնի տենորը ծնվել է 1933 թվականի օգոստոսի 14-ին Երեւանում: 7 տարի սովորել է Երեւանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, ապա` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետում` Տ.Շահնազարյանի դասարանում: Եղել է նաեւ օպերային երգիչ Պ.Լիսիցյանի աշակերտը: Եղել է Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար: Հանդես է եկել շուրջ 50 օպերային ներկայացումներում` Չայկովսկու «Իոլանտա», «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին», Վերդիի «Տրավիատա», «Օթելլո», Պուչինիի «Չիո Չիո-Սան», Բելլինիի «Նորմա», Դոնիցետտիի «Լուչա դե Լամերմուր», Բիզեի «Կարմեն», Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ», «Արքայադուստր», Տիգրանյանի «Դավիթ Բեկ», «Անուշ», «Ալմաստ», Խոլլինովի «Լավատեսական ողբերգություն», Արմենյանի «Փլուզում», Բաբաևի «Արծվաբերդ», Չուխաճյանի «Արշակ Երկրորդ», Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ», «Ճանապարհ դեպի Էրզրում», Ջրբաշյանի «Գիքոր», Հախինյանի «Լեգենդի մարդը», Տերտերյանի «Երկրաշարժ» եւ այլն: Եղել է ՀԽՍՀ թատերական գործիչների միության անդամ: Դարձել է Հայաստանի երիտասարդ մեներգիչների 5-րդ փառատոնի դափնեկիր եւ արժանացել ոսկե մեդալի:

«Իրավունքը» վշտակցում է  Կուբելյանների ընտանիքին ու մաղթում համբերություն հարազատներին:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում