«ԱՊՐԵՍ ՄԱՆՉՍ, ՄՆԱՑ ԴԵՐԱՍԱՆ ԴԱՌՆԱՍ»

Արխիվ 12-16

«ԱՊՐԵՍ ՄԱՆՉՍ, ՄՆԱՑ ԴԵՐԱՍԱՆ ԴԱՌՆԱՍ»


Սերունդների բախումը հավերժական թեմա, այն հատկապես հաճախ արտահայտիչ է դառնում թատերական կյանքում: Սակայն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ հակառակն է ապացուցում. «Մեր թատրոնում սերունդների բախում չկա: Օրինակ, վերջերս մեր թատրոնում բեմադրվեց երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանի «Դեպք մետրոյում» ներկայացումը: Մինչ առաջնախաղը եղավ հանձնում, եւ գեղարվեստական խորհուրդն իր հավանությունը տվել էր, բայց ընթացքում եղան դիտողություններ` թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի եւ գեղարվեստական խորհրդի անդամների կողմից: Ես նույնպես գեղարվեստական խորհրդի անդամ եմ, բայց իմ կողմից չեղան դիտողություններ, ես շատ էի հավանել: Մեր երիտասարդները լավն են, ես եւ Տիգան Գասպարյանը հաճախ ենք ասում, որ ժամանակն է` այդ ծանր բեռը նրանք էլ իրենց ուսերին տանեն` սկսած գլխավոր դերերից: Ես ասում եմ երիտասարդ, բայց, ի սեր Աստծո, այս երեխեքն արդեն 30 տարեկան են դառնում: Պիտի կողմնորոշվել արդեն, թե ովքե՞ր են գլխավոր դերասանները եւ ովքե՞ր են վաստակավորի ու ժողովրդական արտիստների շարունակողները: Չնայած` անկեղծ ասեմ, պետք չէ, թող չձգտեն վաստակավորի կամ ժողովրդականի կոչումների: Օրինակ Խորեն Աբրահամյանը` էլ կոչում չկար, որ նա չունենար, ամեն ինչ ուներ, բայց նա հասավ նրան, որ գրվում էր` արտիստ Խորեն Աբրահամյան: Մի լավ պատմություն կա Սունդուկյան թատրոնում, ասում են` Ֆրունզե Դովլաթյանը` երիտասարդ դերասան, լաուրյատ է դառնում, չգիտեմ ինչ շքանշանակիր, գալիս է թատրոն ու Վահրամ Փափազյանը կանգնած է լինում, ասում է` վարպետ, գիտե՞ք, լաուրյատ դարձա, ասում է` ապրես, մանչս, մնաց դերասան դառնաս»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում