«ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԿԱՆԳՆԱԾՆԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՄԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆ...»
Արխիվ 12-16«ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԿԱՆԳՆԱԾՆԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՄԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆ...»
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ անդրադառնալով ոչ իշխանական «եռյակի» հերթական հանրահավաքին` նշեց. «Ինձ համար կոնկրետ ոչինչ չփոխվեց: Իշխանությունը մինչեւ հոկտեմբերի 24-ն ու դրանից հետո ունեցել է իր օրակարգն ու գնում է այդ օրակարգով, որի մեջ ներառված են լայն բարեփոխումներ: Մենք ցանկանում ենք հասնել մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրների օր առաջ լուծմանը: Եվ իշխանությունը, ի տարբերություն ընդդիմության, չունի գործիք, որի անունն է պոպուլիզմ եւ դեմագոգիա: Մենք պետք է շատ ավելի կոնկրետ ու փաստաթղթային գործենք»: Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում պարոն Շարմազանովը, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին նշել է, թե իրենք տակտիկա ունեն, բայց չեն ցանկանում ՀՀ նախագահին այն սկուտեղի վրա մատուցել, բանախոսը կարճ պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը լավ անեկդոտներ պատմեց, այլ բան չեմ հիշում իր ելույթից»: Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանության հրաժարականի համար ժամկետ տալու մասին հայտարարությանն էլ, շատ կոնկրետ արձագանքեց ԱԺ փոխնախագահը. «Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ժամկետ նշեց, նրան հաջորդած ու նախորդած հռետորներն էլ ժամկետ չնշեցին, ոչ էլ դրա մասին խոսեցին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` Եվրասիականը վատ է, նրանք ասում են` շատ լավ է: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նույն հարթակում կանգնածները նույնիսկ նման դիրքորոշում չունեն, եկել եք, ինձնից ի՞նչ եք պահանջում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

