ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Արխիվ 12-16ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Այսօր խորհրդարանում կայացավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվում էր 2015 թվականի պետբյուջեն: Իր զեկույցում Արագածոտնի մարզպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ նշեց, որ իրենց մարզում ի տարբերություն մյուս մարզերի գործազրկությունը բավական ցածր է, ավելին` նույնիսկ աղքատության ցուցանիշն է ցածր: Այսքան «պոզիտիվ» ելույթից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ասաց, որ այս զեկույցից հետո ուզում է պլանները փոխել եւ տեղափոխվել Արագածոտնի մարզ: Նիստը վարող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ էլ հավելեց. «Պարոն Մելքունյան դուք կազմեք բիզնես պլանը ձեր, մենք անցնենք առաջ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

