ԲՀԿ ՊԱՏԳԱԿԱՎՈՐԸ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ»
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱԿԱՎՈՐԸ`ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ»
Խորհրդարանը նոյեմբերի 18-19-ին քննարկելու է Հայաստանի`ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը: Սակայն առայսօր ԲՀԿ-ն որեւէ հստակ դիրքորոշում չի հայտնել` կո՞ղմ է, թե՞ դեմ է Հայաստանի`ԵՏՄ անդամակցությանը: Այսօր լրագրողները ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից պարզեցին ԲՀԿ-ի դիրքորոշումը վերոնշյալ հարցի վերաբերյալ:
Ստեփան Մարգարյանն ասաց, թե իրենք իրենց տեսակետը հայտնել են: Իրենք կողմ են ցանկացած ինտեգրացիոն գործընթացի, որին Հայաստանին կմիանա: «ԵՏՄ անդամակցումը մենք համաում ենք նորմալ, կողմ ենք, բայց կողմ ենք որպես ինտեգրացիոն գործընթացի: Մենք կարծում ենք, որ Հայաստանը մեկուսացված չպետք է մնա»,-պատասխանեց պատգամավորը:
Սոնա Դավթյան

