«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
Արխիվ 12-16«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
«Ինձ համար շատ հաճելի է գտնվել այստեղ եւ ողջունել «Իրավունք» թերթի
քառորդդարյա հոբելյանը: Բոլոր ժամանակներում պատմության մեջ հասարակությունում անհրաժեշտ է եղել ստեղծել գրավոր խոսքի լրատվական հարթակներ` ոչ թե լուսաբանելու ժամանակի անցուդարձը կամ իրադարձությունները, այլ որոշակի գաղափարների շուրջ համախմբել հասարակությանը: Այս առումով, կարծում եմ, ընդհանրապես լրատվամիջոցների ֆունկցիաներից ամենահետաքրքիրը այն է, որ մամուլը համարվում է ժամանակի հայելին եւ հասարակության խոսափողը: Նորանկախ պետականության տարիներին ստեղծվեցին բազմաթիվ լրատվամիջոցներ, թերթեր, որոնցից մեկը «Իրավունք» թերթն էր: Այդ թերթերից մի մասն ունեցավ շատ կարճ կյանք, իսկ «Իրավունքը»,
ահավասիկ, այսօր իր քառորդդարյա հեբելյանն է նշում: Կարծում եմ` թերթի երկարակեցությունը կայանում է նրանում, որ իր էջերում ներկայացնում է բազմաբովանդակ, անաչառ տեղեկատվություն: Մշակույթի ոլորտի համար շատ կարեւոր է, որ թերթը անդրադառնում է մշակութային հիմնախնդիրներին, անցուդարձին, լուսաբանում է
ժամանակակից արվեստի եւ ազգային մշակույթի ավանդույթները: Մեզ համար հենց սա է կարեւոր, որի համար շնորհակալություն եմ հայտնում խմբագրակազմին, իր այս գործունեության համար»,- «Իրավունքի» 25-ամյակին իր շնորհավորական խոսքում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
Շնորհավորանքը ավելի առարկայական դարձնելու համար Ա. Պողոսյանը ՀՀ
մշակույթի նախարարության անունից ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք» թերթի հիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ թերթի 25-ամյակի եւ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ պարգեւատրեց նախարարության բարձրագույն պարգեւով` ոսկե մեդալով:
Նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու, ազգային մշակույթը հանրահռչակելու համար, ինչպես նաեւ «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգեւատրվեցին «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ եւ մշակութային բաժնի պատասխանատու ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

