"ԻՐԱՎՈՒՆՔԸ" ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ

Արխիվ 12-16

"ԻՐԱՎՈՒՆՔԸ" ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ


"Ինձ համար շատ հաճելի է գտնվել այստեղ եւ ողջունել "Իրավունք" թերթի քառորդդարյա հոբելյանը: Բոլոր ժամանակներում պատմության մեջ հասարակությունում անհրաժեշտ է եղել ստեղծել գրավոր խոսքի լրատվական հարթակներ` ոչ թե լուսաբանելու ժամանակի անցուդարձը կամ իրադարձությունները, այլ որոշակի գաղափարների շուրջ համախմբել հասարակությանը: Այս առումով, կարծում եմ, ընդհանրապես լրատվամիջոցների ֆունկցիաներից ամենահետաքրքիրը այն է, որ մամուլը համարվում է ժամանակի հայելին եւ հասարակության խոսափողը: Նորանկախ պետականության տարիներին ստեղծվեցին բազմաթիվ լրատվամիջոցներ, թերթեր, որոնցից մեկը "Իրավունք" թերթն էր: Այդ թերթերից մի մասն ունեցավ շատ կարճ կյանք, իսկ "Իրավունքը", ահավասիկ, այսօր իր քառորդդարյա հեբելյանն է նշում: Կարծում եմ` թերթի երկարակեցությունը կայանում է նրանում, որ իր էջերում ներկայացնում է բազմաբովանդակ, անաչառ տեղեկատվություն: Մշակույթի ոլորտի համար շատ կարեւոր է, որ թերթը անդրադառնում է մշակութային հիմնախնդիրներին, անցուդարձին, լուսաբանում է ժամանակակից արվեստի եւ ազգային մշակույթի ավանդույթները: Մեզ համար հենց սա է  կարեւոր, որի համար շնորհակալություն եմ հայտնում խմբագրակազմին, իր այս գործունեության համար",- "Իրավունքի" 25-ամյակին իր շնորհավորական խոսքում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Շնորհավորանքը ավելի առարկայական դարձնելու համար Ա. Պողոսյանը ՍԻՄ կուսակցության նախագահ, "Իրավունք" թերթի հիմնադիր Հայկ Բաբուխանյանին ՀՀ մշակույթի նախարարության անունից պարգեւատրեց  նախարարության բարձրագույն պարգեւով` ոսկե մեդալով: Նախարարության կողմից  "Գրիգոր Նարեկացի" հուշամեդալով պարգեւատրվեցին "Իրավունք" թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը եւ մշակութային բաժնի պատասխանատու Լիլիթ Եղիազարյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում