Հարուստ կենսագործություն ունի "Իրավունք" թերթը, որի առաջին համարը լույս տեսավ 1989 թվականին, քառորդ դար առաջ, երբ Հայաստանն առաջին քայլերն էր անում ինքնիշխանության վերականգնման, իրավական պետության ստեղծման, ազգային խնդիրների լուծման ճանապարհին: Եվ քսանհինգ տարի թերթը հավատարիմ է իր առաքելությանը` սատարել Հայոց պետության կայացմանը, պաշտպանել մարդու իրավունքները, ճշմարտությունն ասել ընթերցողին: Ժամանակները փոխվում են, փոխվում են խնդիրները, մոտեցումները, շեշտադրումները, սակայն կան հիմնավոր սկզբունքներ, որոնց փոփոխությունն անթույլատրելի եւ անհնարին է: "Իրավունք"-ը պրոֆեսիոնալիզմով, ճշմարտախոսությամբ, սկզբունքների անփոփոխությամբ է հավաստել իր հավատարմությունը մեկ եւ ընդմիշտ ընտրված ճանապարհին, որի իրավացիությունը փաստված է բազմահազար ընթերցողների հավատով ու վստահությամբ, ընթերցողական անդավաճանությամբ` թերթի անցած ճանապարհին:
Շնորհավորելով "Իրավունք" թերթի խմբագրակազմին եւ ընթերցողներին քառորդդարյա հոբելյանի առթիվ` մաղթում եմ, որ ձեր առաջիկա ու հետոյի քսանհինգամյակներն էլ հիմնված լինեն անաչառության, անկաշառության եւ ճշմարտախոսության վրա, ուղղված պետականաշինության ու հասարակության ձեւավորման գերխնդրի լուծմանը, պսակված ընթերցողական հավատով ու երախտագիտությամբ: Արդույնավոր ընթացք` "Իրավունք" թերթին, արդյունավետ աշխատանք եւ բարօրություն` խմբագրակազմին, հավատավոր սպասում ու թերթի հետ մշտական հանդիպումներ` ընթերցողներին: Աստված ձեզ պահապան: ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ "25" հոկտեմբերի, 2014 թվական