ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
"Իրավունք" թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին
Հարգարժան պարոն Գալաջյան
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ թերթի խմբագրական ամբողջ աշխատակազմին "Իրավունք" թերթի գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ:
Իր գործունեության 25 տարիների ընթացքում թերթն իր էջերում արդարացիորեն քննարկել է Հայաստանի Հանրապետությունում հասարակական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտներում տիրող իրավիճակը: Անցած տարիներին իր տպագրած հոդվածներով, սահմանադրական, տնտեսական, իրավական, սոցիալական եւ մեր կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող քննարկումներով եւ պարզաբանումներով, այն իրոք վերածվել է ժողովրդական թերթի եւ անգնահատելի դեր է կատարել մեր հանրապետությունում իրավունքի իրացման ապահովման եւ ժողովրդավարության կայացման գործում:
Կրկին անգամ շնորհավերոլվ Ձեզ թերթի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, իմ եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգի աշխատողների անունից մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարձր պրոֆեսիոնալիզմ եւ հաջողություններ Ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքում` ի շահ ընթերցողների եւ ամբողջ ժողովրդի:
Հարգանքներով` ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ
25 հոկտեմբերի 2014թ.

