"ԻՐԱՎՈՒՆՔԻ" ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ

Արխիվ 12-16

"ԻՐԱՎՈՒՆՔԻ" ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ
ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ նույն խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ համատեղ նախաձեռնությամբ են հանդես գալիս` "Իրավունքի" ընթերցողները հանուն սահմանապահի համար ավելի բարեկեցիկ ու ջերմ կացարանների ստեղծման: Այս մասին "Իրավունքի" 25-ամյակի կապակցությամբ կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարեց Շ. Պետրոսյանը. "Մի քանի օր առաջ` մեր ԱԺ նիստերից մեկում` հարցուպատասխանի ժամանակ մի առաջարկ-խնդրանքով դիմեցի պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին, որպեսզի մենք` որպես ՀՀ քաղաքացիներ, աջակցենք զինվորներին` ստեղծելով ավելի ջերմ, ավելի հարմար, բարեկեցիկ պայմաններ` հենակետերին կից կացարաններում: Բարձրաձայնեցի` որպես մայր, որպես քույր, որպես սիրած աղջիկ` միեւնույն ժամանակ բարձր գնահատելով մեր բանակի թե՛ ձեռքբերումները, թե՛ ուժը եւ թե՛ կարողությունները: Իհարկե, ես հանգիստ եմ եւ իրավունք էլ չունեմ այդ մասին մտահոգվելու, բայց ինձ հուզող մասը` որպես ապագա զինվորների մայր, հենակետերին կից կացարաններում ավելի ջերմ ու ապահով պայմաններ ստեղծելն է` դիրքերից վերադարձած զինվորների համար: Շատ ուրախ եմ, որ այս հարցում պարոն Բաբուխանյանն առաջարկեց իր աջակցությունը: Սա բնավ չի նշանակում, որ հիմա պայմանները այնտեղ վատ են, պարզապես իմ ցանկությունն է, որ այն լիովին լինի ավելի "տնավարի": Գիտեք, մենք հանգիստ ենք, որովհետեւ բանակը մեր մեջքին է, այն էլ ինչ բանակ, իսկ արդյո՞ք մենք նրանց մեջքին ենք, եկե՛ք լինենք նրանց մեջքին, նրանց կողքին, նրանց հետ առհասարակ": Հ. Բաբուխանյանն էլ հավելեց. ""Իրավունք" թերթը, ՍԻՄ կուսակցությունը միանում է Ձեր նախաձեռնությանը: Մենք կկազմակերպենք այն եւ թերթով կդիմենք մեր ընթերցողներին` կոչ անելով միանալ այս սուրբ գործին":

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում