"ԱՆԽՂՃՈՐԵՆ ԽԼԵՑԻՆ ՄԵՐ ԷՐԵԽՈՒ ՋԱՀԵԼ ԿՅԱՆՔԸ"

Արխիվ 12-16

"ԱՆԽՂՃՈՐԵՆ ԽԼԵՑԻՆ ՄԵՐ ԷՐԵԽՈՒ ՋԱՀԵԼ ԿՅԱՆՔԸ"


Երեկ ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատավարության ընթացքում ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւն իրենց մասնակի մեղավոր են ճանաչել: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են մի շարք հոդվածներով` Արցախի սահմանն ապօրինի հատելու, 17-ամյա երիտասարդի դաժան սպանության, ՀՀ ԶՈւ սպայի սպանության, քաղաքացիական կնոջը ծանր վիրավորելու համար:
Ինչպես հայտնում են "Իրավունքի"` ԼՂՀ-ի աղբյուրները. "Դատարանում Դիլհամ Ասկերովը հայտարարել է, որ մինչ 2014թ. արդեն 3 անգամ` 2005-ին Շահբազ Գուլիեւի հետ եւ 2007 թ. երկու անգամ` մեկը` ոմն Րաֆֆիի եւ Վագիֆի, մյուսը` միայնակ, այցելել է ԼՂՀ, բայց բացառապես հարազատների գերեզմանին այցելելու նպատակով, եւ չի ընդունել իրեն առաջադրված` ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը: Վերջինս չի ընդունել նաեւ լրտեսության եւ անչափահաս Սմբատ Ցականյանի առեւանգման եւ սպանության մեղադրանքը: Բայց ընդունել է ապօրինի զենք կրելու, փող, փաստաթուղթ եւ անասուն հափշտակելու` իրեն առաջադրված մեղադրանքները":
Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի մորª տիկին Կարինեի հետ, ով անդրադառնալով ամբաստանվող դիվերսանտներին` ասաց.
- Այդ բարբարոս դիվերսատներին պետք է ցմահ պահեն եւ չկերակրեն: Նրանց հետ պետք է վարվել այնպես, ինչպես նրանք են դաժանաբար վերաբերվել որդուս.  էրեխուս սոված-ծարավ  պահել են մի քանի օր: Ինչ պատժի էլ նրանց դատապարտեն, մեկ է, դա մեզ համար քիչ է լինելու: Ադրբեջանցիները անխղճորեն խլեցին մեր էրեխու ջահել կյանքը, հիմա մեր էրեխեն արեւի լույս չի տեսնում, իսկ իրենք դեռ շնչում են:
Նկարագրելով դեպքի մանրամասները` տիկին Կարինեն հուզմունքը հազիվ զսպելով` պատմեց.
- Եկել են տղուցս հաց են ուզել: Էրեխեն տանը եղածըª հաց, պանիր, լոլիկ, տվել է, ու էդքանից հետո չբավարվելովª ձեռքի գումարն էլ են հափշտակել եւ նրան առեւանգել: Տարել են, օրերով գերի պահել, հաց չեն տվել, իրենք կերել են: Իմ տղան նման չէր քաղաքի տղաներին, ինքը էնքան անկեղծ, պարզ էր, բոլորը գիտեին` ինչ վարքի տեր էր: Տղես մենակ էր քնում, մենք մի քիչ ավելի վերեւ, քանի որ անասուններ էինք պահում, իսկ Սմբատի քույրերն էլ մի փոքր հեռու են ապրում: Եթե իմանայի, որ տենց բան է լինելու, երբեք տղուս մենակ չէի թողնի:
Իսկ ահա ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասքերովի գործով դատավարության առնչությամբ նկատեց.
- Այդ մարդիկ կունենան իրենց պաշտպաններին, ինչքան էլ դա հոգեբանորեն ծանր լինի պաշտպանների եւ, ընդհանրապես, հասարակության համար: Սա է օրենքը: Երբ դատարանը կապացուցի այն, որ իրենք կատարել են վերագրվող արարքները, կամ չի ապացուցի, այդ ժամանակ, իհարկե, կտեսնենք, թե ինչ որոշում կկայացվի պատժի վերաբերյալ:
Ես չեմ կիսում նաեւ այն տարածված լուրերը, որ հնարավոր է, որ արտաքին ճնշումներ լինեն այս դատավարության ընթացքի վրա: Քանի որ մեզ վրա որեէ ճնշում չի կարողանալու ունենալ այն ազդեցությունը, որն ակնկալում է ադրբեջանական կողմը: Բնական է` մենք ակնկալում ենք, որ հանցագործ պետությունը պետք է ամեն ինչ անի, որ հանցագործության մեջ կասկածվող իր քաղաքացիներին պահի: Սա է հանցագործների օրենքը, ինչպես եւ արվեց Սաֆարովի դեպքում: Ամեն դեպքում, մենք վճռական ենք տրամադրված, որ դատավարությունն անցկացնենք ժողովրդավարական կանոններով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում