ԴԵՊԻ ԵՏՄ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ

Արխիվ 12-16

ԴԵՊԻ ԵՏՄ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ


Եվ այսպեսª այսօր ՀՀ Ազգային ժողովում տրվում է Հայաստանի 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների մեկնարկը: Քննարկումներին զուգահեռª դեռ առիթ կունենանք ներկայացնել, թե գալիք տարվա բյուջեն երկրի տարաբնույթ ոլորտներում ինչ է նախատեսում, հատկապես սոցիալական եւ տնտեսական ուղղություններում այն ինչքանով է ի զորու փոխել ներկայիս բարդ իրավիճակը:

ԿՈՒՆԵՆԱ՞ՆՔ ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾԻՑ
ՄԵԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ


Ինչ վերաբերում է ընդհանուր բյուջեին, ապա այն ընթացիկ տարվա համեմատ թեեւ որոշակի առաջընթաց սահմանում է, բայց նաեւ գալիք տարվա բյուջեն ծայրահեղ հավակնոտ էլ չես համարի: Համենայնդեպսª այդ են վկայում նախագծում ներառված հիմնական ցուցանիշները ¥տե՛ս աղյուսակը¤: Այսպեսª հիմնական մակրոտնտեսական ցուցիչիª Համախառն ներքին արդյունքի մասով նախատեսված է այս տարվա համեմատ 4,1 տոկոսանոց աճ: Այս թիվը, անշուշտ, ահռելի չէ: Բայց մյուս կողմից էլ փաստն այն է, որ ՀՆԱ-ի մեծ աճերի ժամանակներն անցել են ողջ աշխարհում, եւ շատ տնտեսությունների համար ներկայումս 1-2 տոկոսանոց աճն անգամ կհամարվեր մեծ շռայլություն: Բայց մյուս կողմից էլª Հայաստանի կարգի փոքր տնտեսությունների համար այդ 1-2 տոկոսները որոշիչ չեն. փոքր տնտեսություններին ե՛ւ աճի, ե՛ւ ընդհանուր ճգնաժամային իրավիճակումª անկումների մեծ տոկոսներն ավելի յուրահատուկ են, ու այս տեսանկյունից գալիք տարվա համար ՀՀ կառավարության առաջարկած 4,1 տոկոսը, իհարկե, այն մեծությունը չէ, որ կցանկանայինք ունենալ: Բայց մյուս կողմից էլª վերջին տարիների դինամիկան հենց այդ շրջանակներում էլ տեղակայված է, ընդ որում, միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցներին էլ իրենց հերթին են հասցրել ինչպես այս, այնպես էլª գալիք տարվա համար կանխատեսել ավելի համեստ ՀՆԱ-ի աճ, եւ այդ տեսանկյունից 4,1 տոկոսանոց առաջարկը եթե նույնիսկ ոչ հավակնոտ, ապա գոնե մեր այս պահի իրողություններին համապատասխանող տեսք ունի:
Բայց մյուս կողմից էլ մեկ հանգամանք պետք է հաշվի առնել, ինչի մասին վերջերս խոսելու առիթներ ունեցել ենք: Բյուջեն այս տեսքով կառավարությունը հաստատել է հոկտեմբերի 10-ից առաջ, այսինքնª երբ դեռ Հայաստանիª Եվրասիական միությանն անդամակցելու թեման ընդամենը ծրագիր էր: Ավելին. այդ փաստաթուղթը թեեւ արդեն ստորագրվել է, այս պահին բուն Եվրասիական միությունն է ծրագրային դաշտում. այն նյութական տեսք կստանա միայն գալիք տարվա հունվարի 1-ին, եւ ամենեւին էլ չբացառենք, որ ինչ-որ գերարտառոց երեւույթ կարող է նաեւ խանգարել ԵՏՄ-ի փաստացի մեկնարկին: Գումարած դրանª թեեւ Հայաստանի անդամակցության պայմանագիրը կա, այն դեռ վավերացում է անցնելու ոչ միայն հիմնադիր մյուս երեք պետությունների խորհրդարաններում, այլեւ հայաստանյան ԱԺ-ում, այսինքնª մինչեւ վերջ էլ կմնա այն հարցըª բա եթե չվավերացվի՞: Իհարկեª չվավերացվելու կամ ԵՏՄ-ի մեկնարկը չտրվելու հավանականությունը զրոյական է: Սակայն պետբյուջեն մի այնպիսի փաստաթուղթ է, որը կարող է հիմնվել միայն գործող բազայի վրա, իսկ ԵՏՄ-ն այս պահին դեռ այդպիսին չէ: Իսկ դա էլ նշանակում է, որ գալիք տարվա բյուջետային բոլոր հաշվարկներում, թեեւ ռեալ հույսերի առկայությանը` ԵՏՄ-ի գործոնը ներառված չէ: Բայց նաեւ փաստն այն է, որ մի շարք լուրջ փորձագիտական հաշվարկների համաձայն ¥այդ թվումª Եվրասիական բանկի կողմից կազմակերպված ուսումնասիրությունների, որոնց արդյունքները ամիսներ առաջ լայնորեն ներկայացվել ենª չունենալով մասնագիտական էական հակաճառումներ¤ª Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանն անդամակցելովª հենց առաջին տարում, այն էլª ամենահամեստ տարբերակով կունենա ՀՆԱ-ի 1,5-2 տոկոս հավելյալ աճ, իսկ երրորդ տարվանից սկսած այդ հավելյալ էֆեկտը կարող է հասնել լրացուցիչ 4 տոկոսի:
Այլ հաշվարկներ եւս կան, որոնցում ներառվում է նաեւ հայաստանյան արտաքին երկաթուղային համակարգի վերագործարկումը եւ մի շարք այլ գլոբալ ներդրումային ծրագրեր, ինչպես նաեւ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որը կարելի է ակնկալել եվրասիական համակարգին Հայաստանի անդամակցությունից: Ընդ որում, որ այդ էֆեկտը կլինի, արդեն իսկ սկսել է տեսանելի դառնալ: Օրինակª ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` վերջերս Իրան կատարած այցի ժամանակ իրանական կողմը ակնհայտ հետաքրքրություն ցուցաբերեց իր կողքին ոչ թե պարզապես Հայաստանի, այլ ի դեմս մեր երկրիª Եվրասիական միությանը հարեւան ունենալու եւ, հասկանալի է, Հայաստանի միջոցով Եվրասիական շուկա դուրս գալու հեռանկարների հանդեպ: Գումարած դրանª մոտավորապես նույն կարգի հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ Վրաստանըª հուսալով այդ կերպ կոմպենսացնել այն մաքսային խնդիրները, որոնց առաջ է հայտնվելու հունվարի 1-իցª եվրաասոցացման պայմանագրի ստորագրման եւ ԵՏՄ-ի գործարկման արդյունքում:

ԵՏՄ-ԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Այդ էֆեկտները, վստահ ենք, տեսանելի կդառնան միգուցե հենց առաջիկա տարում: Սակայն փաստն այն է, որ այս պահին ո՛չ դրանք, քանի դեռ պրակտիկ փորձություն չեն անցել, եւ ո՛չ էլ ԵՏՄ-ից ակնկալվող 1,5-2 տոկոսանոց նվազագուն ազդեցությունը ՀՆԱ-ի վրա այս պահին չեն ներառված ու չէին էլ կարող ներառվել պետբյուջեի նախագծում: Թե դրա հաշվին փաստացի ինչ ՀՆԱ-ի աճ կարող է ունենալ Հայաստանը գալիք տարում, դեռ ընդունենք, որ միայն մասնագիտական կանխատեսումների հարթությունում են: Բայց նաեւ, այսպես ասենք, միանգամայն ենթադրելի է, որ 2015թ. կանխատեսվող 4,1-ի փոխարեն կարող ենք ունենալ ՀՆԱ-ի 5,5-6 տոկոսանոց աճ:
Ի դեպ, հենց այս հանգամանքն էլ "Բյուջե-2015"-ի հիմնական խնդիրն է. առաջին անցումային տարում գրեթե հնարավոր չէ թվային տեսք տալ այն բոլոր սպասումներին, որոնք առաջ են գալիս պետության մի նոր եւ մեծ տնտեսական համակարգի մեջ ներառվելուց: Դա վերաբերում է ոչ միայն ՀՆԱ-ի աճի կանխատեսմանը, այլեւ գործնականում մյուս բոլոր առանցքային ցուցանիշներին: Օրինակª 2013թ. 1 037,9 մլրդ դրամ փաստացի եւ այս տարվա համար նախանշված 1 135,9 մլրդ դրամ եկամուտների դիմաց 2015-ին բյուջետային եկամուտները կանխատեսվում են 1 184,5 միլիարդª այս տարվա համեմատ 48,6 միլիարդ դրամով ավելի: Դա այն տրամաբանական չափն է, որը կարելի է ակնկալել բյուջեի նախագծով առաջարկվող ՀՆԱ-ի աճի ստվերի կրճատման հաշվին: Բայց մյուս կողմից էլ նախագծում, օրինակ, նախատեսվում է մաքսատուրքերից ունենալ 53,5 մլրդ դրամի կամ մոտ 130 մլն դոլարի եկամուտ, որն այս տարվա ցուցանիշը գերազանցում է մոտ 7 տոկոսով: Իսկ փաստն այն է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը նախատեսում է Հայաստանին հատկացնել ընդհանուր մաքսային եկամուտների 1,13 տոկոսը, որը, օրինակ, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գնահատմամբª կհասնի 270-380 միլիոն դոլարի: Այսինքնª միայն այս մասով հենց գալիք տարի պետք է ստանանք նախատեսվածից 50-100 միլիարդ դրամ եկամուտ, որը 1-2 անգամ մեծ է գալիք տարվա համար նախատեսված բյուջետային ընդհանուր եկամտային աճից: Բայց, կրկնում ենք, վերցնել եւ դեռ փաստացի չգործող Միությունից ակնկալվող հավելյալ եկամուտները մտցնել պետբյուջեª մեղմ ասած անիմաստ է: Նմանատիպ հարցադրումները, թերեւս, քննարկումների ժամանակ էլ կհնչեն, եւ տեսնենք, թե ի վերջո բյուջեն ինչ տեսքով կգնա վերջնական հաստատման:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում