ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՇԻԼԼԵՐԻ ՄԵԴԱԼՈՎ

Արխիվ 12-16

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՇԻԼԼԵՐԻ ՄԵԴԱԼՈՎ


Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ` "Հայաստանը պետք է լինի Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ավանգարդում" գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին  ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, դիվանագետներ, մշակույթի ասպարեզը ներկայացնող հարգարժան անձինք:
Ներկայացնելով գիրքը` Հ. Բաբուխանյանը նշեց, որ այն նվիրված է Հայաստանի` ԵՏՄ-ի մեջ անդամագրվելուն եւ  գրքում մանրամասն ներկայացված են անվտանգության, տնտեսական  եւ քաղաքակրթական տեսանկյունից Հայաստանի` ԵՏՄ անդամագրվելու օգուտները: Հեղինակը նշեց, որ հարյուր տարի առաջ հայ ժողովուրդը մոտենում էր 1915 թվականին` սարսափելի մթնոլորտում եւ ապրեց իր հազարամյա պատմության մեջ ամենադաժան էջը: Իսկ այսօր` Ցեղասպանությունից հարյուր տարի անց, Հայաստանը մոտենում է 2015 թվականին` ապագայի հանդեպ լավատեսությամբ, քանի որ հունվարի 1-ից անդամագրվելու է Եվրասիական միությանը:
Այնուհետեւ, գրքի վերաբերյալ խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, "Ազգային միաբանություն" կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, որը նախ շնորհավորեց գրքի հեղինակին` 50-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ ապա ասաց. "Եզակի ազնվություն է զետեղված գրքում: Ամենասուր հարցերին տրվում են յուրովի մեկնաբանություն եւ պատասխան: Ի տարբերություն որոշ այլ հեղինակների, Հայկ Բաբուխանյանի հոդվածներն ունեն համամարդկային նշանակություն: Գրված են քրիստոնեական համակարգում: Կազմված են պահպանողական համախոհության հենքի վրա":
Իր խոսքում` Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ Ա. ԻՎԱՆՈՎԸ դեսպանի անունից Հ. Բաբուխանյանին հանձնեց շնորհակալագիր. "Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման մեջ երկարամյա եւ ծանրակշիռ ներդրման համար":
Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի անունից` սիրված դերասան, ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ նշեց. "Հ. Բաբուխանյանի գործը միշտ էլ եղել է պայքարը չարի դեմ եւ բարի գործերի խրախուսանքը: Այդ իսկ պատճառով, Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիան այօր որոշել է պարոն Բաբուխանյանին պարգեւատրել  Շիլլերի անվան մեդալով, քանի որ Շիլլերը միշտ ներկայացրել է բարու եւ չարի պայքարը, որն ավարտվել է առաջինի հաղթանակով: Եվ կցանկանայինք, որ Հ. Բաբուխանյանը միշտ հաղթեր չարին եւ լիներ հաղթանակով` իր բարդ գործում":

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում